Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ խորհուրդն արգելել է Բելառուսից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներկրումը

ԵՄ խորհուրդն արգելել է Բելառուսից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներկրումը

ԵՄ խորհուրդը շաբաթ օրը հայտարարել է Բելառուսից ոսկու, ադամանդի, հելիումի և օգտակար հանածոների, այդ թվում՝ հում նավթի ներմուծումն արգելելու վերաբերյալ որոշման մասին։

Այդ միջոցառումների ուժի մեջ մտնելու ստույգ ժամկետը չի նշվել։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր սահմանափակող միջոցները ներդրվում են Ռուսաստանի կողմից եվրոպական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակում և «Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանը» հաշվի առնելով:

Բացի դրանից՝ Եվրամիության խորհուրդը արգելել է Բելառուսում գրանցված կցորդների ու կիսակցորդների օգտագոծմամբ ԵՄ տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումը:

Միաժամանակ եվրոպական ընկերություններից պահանջել է հետևել, որ երրորդ երկրներ արտահանվող «զգայուն» ապրանքները չվերարտահանվեն Բելառուս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում