• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Դավիթ Սիմոնյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սիմոնյանը՝ մինչև 23... 16:35
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. Ոստիկանություն Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով... 14:50
Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը,... 12:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սահմանվել է ցանկ, որում ընդգրկվածները պարտավոր կլինեն իրավապահներին 24-ժամյա հասանելիություն տրամադրել իրենց տեսախցիկներին. նախագիծ
Քաղաքականություն
17:1411 Հնս, 2024

Սահմանվել է ցանկ, որում ընդգրկվածները պարտավոր կլինեն իրավապահներին 24-ժամյա հասանելիություն տրամադրել իրենց տեսախցիկներին. նախագիծ

Սահմանվել է կազմակերպությունների և տնտեսվարողների ցանկ, որոնք պարտավորվում են իրենց կազմակերպությունների, շինության մուտքը, և չորս կողմերն ապահովել տեսահսկման համակարգերով: Այդ մասին «Ոստիկանության մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Այն կազմակերպությունները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնության ցանկում, պետք է ունենան համապատասխան պարամետրերին համապատասխանող տեսահսկման համակարգեր, և դրանք պետք է հասանելիություն ունենան «Տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը կկարողանա հսկել ընդհանուր շարժը»,- ասաց նախարարի տեղակալը:

Ըստ Սարգսյանի՝ այսպիսի փորձառություն տարբեր երկրներում կա, նույն մոտեցումը որդեգրել է նաև ՀՀ-ն, և որ խոսքը բացառապես հանրային տիրույթի մասին է. «Այսինքն՝ որևէ կերպ խոսք չկա մասնավոր այնպիսի տիրույթի մասին, որը պետք է դուրս մնա ստանդարտ պայմաններում իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնից»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ճշտեց՝ ինչու է առաջացել տնտեսվարողի տեսախցիկներին հասանելիություն տալու անհրաժեշտությունն այն դեպքում, երբ շատերը պատրաստ են համագործակցել իրավապահների հետ:

Նախարարի տեղակալը պարզաբանեց. «Շատ դեպքերում գիտենք, որ կոնկրետ կազմակերպությունն ունի տեսահսկման համակարգ, բայց երբ հերթը հասնում է արդեն համապատասխան քրեադատավարական ընթացակարգով տեսագրությունը ստանալուն, տեսագրությունը կա՛մ անհետանում է, կա՛մ ջնջվում է կոնկրետ իրավիճակի տեսագրումը, և մարդիկ շատ հաճախ խուսափում են, եթե չկա ուղիղ պարտականություն, այդ տեսագրությունները տրամադրել իրավապահ համակարգին»:

Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու նպատակն առաջացել է 1 տարի առաջ, երբ որոշ հանցագործությունների բացահայտման առնչությամբ իրավապահների հետ զրույցից հետո պարզել է, որ ոստիկանությունն անգամ Երևանում կարմիր գծերի տեսախցիկներին հասանելիություն չունի: Երբ, օրինակ, որևէ մեքենայից գողություն է կատարվում, կամ կարմիր գծերի շրջակայքում այլ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունը չի կարողանում օպերատիվ կերպով տեսնել հանցագործությունը:

«Սա է եղել առաջնային նպատակը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, որպեսզի թե՛ կարմիր գծերի՝ «Փարկինգ սիթի» ընկերությունը, թե՛ մյուս ընկերությունները, որոնք մասնավոր են և ավտոկայանատեղիների ծառայություն են մատուցում, մշտապես հասանելիություն տան իրենց տեսանկարահանող սարքերին, որպեսզի հանցագործությունների կատարման դեպքում ոստիկանությունը ստիպված չլինի գնալ, համոզել, խնդրել, որ տան հասանելիություն, այլ որպեսզի ոստիկանները կարողանան իրենց աշխատասենյակում ֆիքսել, թե որ տեսանկարահանող սարքի տակ է տեղի ունեցել հանցագործությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ նախագծով ներկայացված ցանկն ընդգրկուն է: Պարտադիր պահանջ է դրվում բանկերի, վարկային կազկակերպություների, դպրոցների համայնքային կառույցների, զենքի վաճառքով զբաղվող ընկերությունների, սննդի օբյեկտների, առևտրով զբաղվող մեծ ընկերությունների վրա, և նրանք բոլորը պարտավոր կլինեն 1 տարվա ընթացքում ոստիկանությանը 24-ժամյա ռեժիմով հասանելիություն տալ իրենց տեսախցիկներին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկեց տեսահսկման սարքերի փոփոխությունը 1-ի փոխարեն սահմանել 3 տարի, համայնքային տեսախցիկները ևս հասանելի դարձնել ոստիկանների համար, ինչպես նաև առաջարկեց հանրային տրանսպորտում տեսանկարահանման պահանջը սահմանել մրցույթի ժամանակ:

Հայկ Սարգսայնը պատգամավորի դիտարկումներին արձագանքեց՝ 50 քառակուսի մետրից ավելի սննդի օբյեկտների, 100 քառակուսի մետրից ավելի տարածքով առևտրի կենտրոնների վրա է օրենքը տարածվում, ուստի նման տնտեսվարողների համար 100 հազար դրամ գումարը մեծ ծախս չէ: Հայկ Սարգսյանը նաև դեմ է, որ օրենքը 3 տարվա ընթացքում ուժի մեջ մտնի, քանի որ կարծում է՝ օրենքի անհրաժեշտությունն այսօր էլ կա:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ569
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մենք աննախադեպ տեմպերով ընդլայնում ենք վերականգնվող էներգիայի արտադրությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ 19:0208 Նմբ, 2025
  • Հայաստանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը. Պապոյան 18:4708 Նմբ, 2025
  • Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության բանակցությունները ձախողվել են, սակայն հրադադարը պահպանվում է. Reuters 18:3108 Նմբ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք COP17 համաժողովի շուրջ 18:1408 Նմբ, 2025
  • Հայաստանում անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը 17:5608 Նմբ, 2025
  • Արամ Մանուկյանի տունը հրատապ պահպանության կարիք ունի. ընդգրկվել է «Հին Երևան» ծրագրում 17:3908 Նմբ, 2025
  • Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր 17:2208 Նմբ, 2025
  • ՀՀ և Կոնգոյի ԱԳ նախարարների տեղակալները մտքեր են փոխանակել ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ 17:0208 Նմբ, 2025
  • Լուրեր 17:00 | Սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները 17:0008 Նմբ, 2025
  • Ստամբուլի Գլխավոր դատախազությունը Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել. Anadolu 16:4808 Նմբ, 2025
  • Դավիթ Սիմոնյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 16:3508 Նմբ, 2025
  • ՑԱՀԱԼ-ը ՀԱՄԱՍ-ից պահանջել է փոխանցել մնացած աճյունները 16:2408 Նմբ, 2025
  • Դպրոցականները՝ հեքիաթասացներ 16:0608 Նմբ, 2025
  • ՌԴ-ն և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 15:5108 Նմբ, 2025
  • «Սիթի» ընկերությունը 2025-ի 9 ամսում 15 մլրդ 82 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:3608 Նմբ, 2025
  • Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Թրամփ 15:2108 Նմբ, 2025
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը 15:0408 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. Ոստիկանություն 14:5008 Նմբ, 2025
  • Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողին 14:4308 Նմբ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 14:4108 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում. Նազելի Բաղդասարյան 14:3408 Նմբ, 2025
  • Կեսգիշերին Այրում կայարանում դեսպան Իմանբաևի հետ դիմավորեցինք ղազախական ցորենով բեռնված գնացքը. ՏԿԵ նախարար 14:3208 Նմբ, 2025
  • Մելանյա Թրամփը ստացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակը 14:2608 Նմբ, 2025
  • Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար 14:1208 Նմբ, 2025
  • ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ 14:0408 Նմբ, 2025
  • Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով 13:4608 Նմբ, 2025
  • Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն 13:2908 Նմբ, 2025
  • Հրթիռներով և դրոններով հարձակում Ուկրաինայի վրա 13:1208 Նմբ, 2025
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմությունն է այն գործոնը, որը պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը. վարչապետ 13:0008 Նմբ, 2025
  • «Նոայից» հեռանալու որոշումը սխալ էր. Ռուի Մոտա 12:5408 Նմբ, 2025
  • Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ 12:3908 Նմբ, 2025
  • Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղը 1 օր ջուր չի ունենա 12:0808 Նմբ, 2025
  • ՄԻՊ-ը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի նիստին 12:0308 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ը Հունգարիային հանել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակից. Սիյարտո 11:4908 Նմբ, 2025
  • Հրդեհ Արայի գյուղում․ փրկարարները կանխել են տարածումը 11:3308 Նմբ, 2025
  • 2023-2025 թթ․ Կառավարությունը շուրջ 171 միլիարդ դրամի ներդրում է արել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում. Փաշինյան 11:0908 Նմբ, 2025
  • Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5908 Նմբ, 2025
  • Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը 10:3408 Նմբ, 2025
  • Մեր զինվորների նոր բարեկամը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:2008 Նմբ, 2025
  • «Բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ»․ Փաշինյանը՝ 3-րդ նախագահին 10:0608 Նմբ, 2025
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, կա մեկ զոհ 09:5908 Նմբ, 2025
  • 100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով 09:5508 Նմբ, 2025
  • Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը․ վարչապետ 09:5208 Նմբ, 2025
  • Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը 09:2108 Նմբ, 2025
  • Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան 09:0008 Նմբ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2808 Նմբ, 2025
  • Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին հետախուզվում է 01:1508 Նմբ, 2025
  • Մոսկվան և Կիևն իրար չեն վստահում. Պեսկով 01:0908 Նմբ, 2025
  • Ղազախական ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում 01:0208 Նմբ, 2025
  • Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սիբի Ջորջի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 00:5408 Նմբ, 2025
  • Մինչև տարեվերջ Երևանում կտեղադրվի շուրջ 40 կանգառասրահ. 384-ի համար էլ մրցույթ է հայտարարվել 00:3308 Նմբ, 2025
  • Երկաթուղային ուղով Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը 00:1008 Նմբ, 2025
  • ԲՏԱ փոխնախարարն ու Չեխիայի Պաշտպանական քաղաքականության վարչության պետը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 00:0408 Նմբ, 2025
  • Ծովակ գյուղում 200 հակ անասնակեր է այրվել 23:4307 Նմբ, 2025
  • Օրենսդրորեն կարգելվի քաղաքացուն աշխատանքից ազատել 65 տարեկան դառնալու հիմքով 23:3307 Նմբ, 2025
  • Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ. ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ 23:2607 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 8-ի եղանակային կանխատեսումները 23:1207 Նմբ, 2025
  • Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացված Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի պայմաններին 22:5807 Նմբ, 2025
  • 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն 22:5307 Նմբ, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ի և Չեխիայի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում 22:3207 Նմբ, 2025
  • 13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն 22:2707 Նմբ, 2025
  • Արամ Մարգարյան-75. քանդակագործը և քաղաքը 22:1607 Նմբ, 2025
  • Հարցազրույց Գարո Փայլանի հետ 22:0507 Նմբ, 2025
  • Մեկնարկել է ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների նախաձեռնած մեդիային նվիրված աշխատաժողովը 21:5907 Նմբ, 2025
  • Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին․ Աննա Հակոբյան 21:4607 Նմբ, 2025
  • Ջրային կոմիտեի նախագահը Սյունիք է այցելել․ քննարկվել են ջրի կառավարման համակարգի արդիականացման խնդիրները 21:4107 Նմբ, 2025
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև 21:3307 Նմբ, 2025
  • Եկել եմ կառուցելու, միասին դժվարությունները լուծելու և հաղթահարելու համար․ Եղիշե Մելիքյան 21:2207 Նմբ, 2025
  • Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել 21:1007 Նմբ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 21:0007 Նմբ, 2025
  • Նոյեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5907 Նմբ, 2025
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարությունների միջև 20:5707 Նմբ, 2025
  • Արամ Մարգարյան-75. քանդակագործը և քաղաքը 20:5307 Նմբ, 2025
  • Եվրոպական հանձնաժողովը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային կարգավորումները 20:4807 Նմբ, 2025
  • Կա 9 ձերբակալված. ՔԿ-ն՝ Վահան Քերոբյանին առնչվող քրեական գործի մասին 20:4307 Նմբ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.11.2025 20:4107 Նմբ, 2025
  • ՇՄ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են ջրային ոլորտի արդյունավետ կառավարման հարցեր 20:3607 Նմբ, 2025
  • 2028 թվականին Ռուբիոն կարող է առաջադրվել փոխնախագահի պաշտոնում. Politico 20:3107 Նմբ, 2025
  • Արսեն Թորոսյանը նշել է կանանց տնտեսական հզորացման ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման կարևորությունը 20:2607 Նմբ, 2025
  • Իրանը ԱՄՆ-ին խնդրում է վերացնել պատժամիջոցները. Թրամփ 20:2107 Նմբ, 2025
  • Թեմատիկ և ինտերակտիվ խմբային աշխատարաններ՝ ԳԱԿ-ում 20:1607 Նմբ, 2025
  • Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստի օրակարգում՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին 20:1107 Նմբ, 2025
  • Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման ծրագրից. նախագիծ 20:0607 Նմբ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Նոյեմբեր 7. 2025 20:0107 Նմբ, 2025
  • Դրամաշնորհ՝ գաղափարը բիզնես դարձնելու համար. ովքե՞ր կարող են դիմել 19:5607 Նմբ, 2025
  • Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP-ի նախագիծն է. Հաջիզադե 19:5107 Նմբ, 2025
  • Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ 19:4607 Նմբ, 2025
  • Մասկը կարող է դառնալ պատմության մեջ առաջին տրիլիոնատերը 19:4007 Նմբ, 2025
  • Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր առողջապահության ոլորտում 19:3207 Նմբ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում 19:2807 Նմբ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ-ում ներկայացրել է COP17-ի կազմակերպչական աշխատանքները 19:2307 Նմբ, 2025
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 15 մլրդ 664 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1707 Նմբ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարն ու Հնդկաստանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են երկու երկրների միջև գործընկերությանը 19:1107 Նմբ, 2025
  • Լուրեր 19:00 | 73.8 հա հողատարածքների հափշտակություն.13 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում 19:0007 Նմբ, 2025
  • Հազարի ջերմոց՝ Մասիսում 18:5707 Նմբ, 2025
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 18:5107 Նմբ, 2025
  • Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի կողմից տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 18:4107 Նմբ, 2025
  • Մանվել Գրիգորյանի դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի 18:2907 Նմբ, 2025
  • Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետից հետո սոցիալական ծախսի փոխհատուցումից հնարավո՞ր է օգտվել. ՊԵԿ պարզաբանում 18:2607 Նմբ, 2025
  • Կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պետական սահմանն արդարացիորեն սահմանազատվի. ՌԴ ԱԳՆ 18:1707 Նմբ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015