Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասել է Բաղդասարյանը: