Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ. վարչապետը հրավիրում է իր հետ հեծանիվ վարելու

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է իր հետ հեծանիվ վարելու:

«Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07:00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը. այսինքն առավոտյան 06:00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ, [email protected] էլհասցեով ուղարկեք ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում