Քաղաքացին կծանուցվի 4 եղանակով, չներկայանալու դեպքում պատասխանատվություն կլինի. ՊՆ փոխնախարար

ԼԼուսինե Մուրադյան

Գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինծառայության զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու գործընթացի շրջանակում քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումներն ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևերը: Ծանուցման գործընթացը հստակեցնելու նպատակով մշակվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասաց Հրաչյա Սարգսյանը և հավելեց՝ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացվում է վարժական հավաքի նախապատրաստման գործընթաց: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինկոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հրաչյա Սարգսյանն առաջարկեց օրենքի նախագիծը քննարկել հրատապ ռեժիմով:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում