Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այդ մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRIB պետական ​​հեռուստաալիքին։ Գործակալության փոխանցմամբ, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր։ 

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թռիչքուղում եղել է 3 ուղղաթիռ։ Ըստ տեղեկությունների՝ երկու ուղղաթիռներ, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։ Հաղորդվում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում ներկա են եղել նաև այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը:

Ըստ Mehr գործակալության՝ ավելի ուշ հաջողվել է հեռախոսակապ հաստատել ուղղաթիռի ուղևորների հետ և պարզել, որ ԻԻՀ նախագահը լավ է և ավտոմեքենայով ուղևորվում է Թավրիզ։ 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©