• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա 23:27
Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով Առնվազն 20 զոհ, 52... 22:43
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը Վարչապետը հետևել է «Դպրոցականների... 21:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
Հասարակություն
11:3731 Մար, 2024

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է 50 օր՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով:

Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Դիտումների քանակ414
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Իրանի հետ երկխոսությանը վերադառնալու հնարավորության մասին 01:0623 Հնս, 2025
  • Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար 01:0323 Հնս, 2025
  • Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է Իրանում գործողության նպատակներին հասնելուն 00:0223 Հնս, 2025
  • Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխան ստանա 23:5022 Հնս, 2025
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա 23:2722 Հնս, 2025
  • Թրամփը Թեհրանից պահանջում է խաղաղություն. Իրանը պնդում՝ հարձակումը կունենա հետևանքներ 22:5222 Հնս, 2025
  • Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով 22:4322 Հնս, 2025
  • Տարօրինակ է, որ ՀՀ մուլտիպլեքսում կան մեր մասին անպարկեշտ արտահայտվող ռուսական ալիքներ. փորձագետներ 22:4122 Հնս, 2025
  • ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել 22:2422 Հնս, 2025
  • Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքները. Մեծ բանավեճ 21:5922 Հնս, 2025
  • Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը 21:4822 Հնս, 2025
  • Առաջինը տարածաշրջանում. ինչ կտա մեր երկրին և հանրությանը AI տվյալային կենտրոնի կառուցումը 21:3022 Հնս, 2025
  • Լուրեր | ՀԷՑ-ի հասցրած վնասն ու Կարապետյանի կապը եկեղեցականների հետ. որն է գործարարի նպատակը 21:0022 Հնս, 2025
  • Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի 20:5822 Հնս, 2025
  • Պետգույքը անհատույց տրամադրելու փոխարեն պետական կառույցների տարեկան բյուջեում կներառվի վարձավճարը 20:2522 Հնս, 2025
  • «Սիմֆոնիկ ֆոլկ». լիբանանահայ պրոդյուսերի նոր համերգը՝ Երևանում | Հարցազրույց Սէրուժ Պաղտասարեանի հետ 20:2422 Հնս, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.06․2025 20:1222 Հնս, 2025
  • Մենք զգալիորեն հետաձգել ենք Իրանի միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը․ Վենս 19:5722 Հնս, 2025
  • Իրանի դեմ ռազմական գործողություններ այս պահին չեն նախատեսվում․ Ռուբիո 19:3922 Հնս, 2025
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ 19:3422 Հնս, 2025
  • Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ. Հռոմի պապ 19:0622 Հնս, 2025
  • Les Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում 18:4622 Հնս, 2025
  • Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա 16:3922 Հնս, 2025
  • Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ Երևանում և մարզերում 16:2922 Հնս, 2025
  • Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ 15:5722 Հնս, 2025
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է պահեստազորայինների հետ 14:5422 Հնս, 2025
  • Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 14:1122 Հնս, 2025
  • Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ 13:0822 Հնս, 2025
  • Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար 12:4022 Հնս, 2025
  • Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ 12:3422 Հնս, 2025
  • 8 անշարժ գույք, 5 մլն 100 հազար դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:2422 Հնս, 2025
  • Սփյուռքի երիտասարդ դեսպանների թիվը կավելանա ևս 30-ով 12:2322 Հնս, 2025
  • Մեր շախմատիստներն առաջատարների շարքում են Մումբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 12:1922 Հնս, 2025
  • Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 12:1322 Հնս, 2025
  • Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ 12:1022 Հնս, 2025
  • Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. վարչապետ 12:0822 Հնս, 2025
  • Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին 10:5422 Հնս, 2025
  • Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար 10:5222 Հնս, 2025
  • ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը 10:4122 Հնս, 2025
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել 10:2022 Հնս, 2025
  • Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին 09:3722 Հնս, 2025
  • Թրամփն Իրանին սպառնացել է ավելի լուրջ ողբերգությամբ 09:2322 Հնս, 2025
  • Իրանը մտադիր չէ կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը 09:1222 Հնս, 2025
  • Իրանը հայտարարել է, որ սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը 09:0922 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015