• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները 19:39
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել 2-3 շաբաթ. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի և Իրանի միջև... 19:38
Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից
Քաղաքականություն
15:1529 Փտր, 2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից

Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և Եվրամիության անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ բանաձևերը: Դրանցով եվրապատգամավորները Եվրամիությանը կոչ են անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

«Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացում» տարեկան զեկույցին առնչվող բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է ագրեսիայի քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, և հիշեցնում, որ հարձակմանը հաջորդել է Լաչինի միջանցքի շրջափակման միջոցով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կազմակերպված սովամահության մատնելու և մեկուսացնելու շրջանը:

«Այսպես կոչված ռուս խաղաղապահները տեղում չեն ձեռնարկել ոչ մի քայլ՝ դադարեցնելու շրջափակումը, ինչպես նաև կանխելու ադրբեջանական ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Դատապարտելի է ոչ ԵՄ անդամ երկրների կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, լրջորեն անհանգստացնող է քաղաքացիական բնակչության վրա ունեցած այն հետևանքներով, որոնք փաստացի էթնիկ զտումներ են: Կրկնում ենք տեսակետը, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ ենք անում Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար: Պետք է կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Կոչ ենք անում ԵՄ-ին՝ դադարեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի բանակցությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը»,- նշված է բանաձևում:

Կառույցը ողջունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը: Նշվում է, որ առաքելության նպատակն է տարածաշրջանում անվտանգության բարձրացումը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում: Այլ նպատակներից նշվել է ռիսկերի մակարդակի նվազեցումը նման տարածքներում ապրող բնակչության համար՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Միևնույն ժամանակ օրենսդիրները կոչ են արել ավելացնել ԵՄ տեսանելիությունը տարածաշրջանում: Զեկույցում կոչ է արվում ավելացնել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված փորձագետների թիվը, մեծացնել առաքելության կարողությունները, երկարացնել ժամկետը ևս հինգ տարով և աշխարհագրական շրջանակը՝ ներառելով նաև Հայաստան-Թուրքիա սահմանը:

«Կոչ ենք անում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը՝ պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունն անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում, կհանգեցնի կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված պաշտպանական համագործակցության: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը խնդրում ենք խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովին ոչ հրապարակային եղանակով տրամադրել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղում իրավիճակի մասին զեկույցները»,- ասված է փաստաթղթում:

«Արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ» տարեկան զեկույցի վերաբերյալ բանաձևում կոչ է արվում Խորհրդին՝ պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառելու ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Փաստաթղթում Եվրախորհրդարանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված հարձակմանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և դատապարտել Բաքվի գործողությունները: Բանաձևում Ադրբեջանին կոչ է արվում թույլատրել հայ բնակչությանը անվտանգ վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության հարցում: Պահանջ կա նաև Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ:

«Պահանջում ենք պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունը առաջընթացի միակ կայուն ճանապարհն է, և կոչ ենք անում ԵՄ-ին և անդամ պետություններին՝ աջակցել նման ջանքերին: Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե ֆակտո էթնիկ զտումների հետևանքով: Ընդգծում ենք, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա, հարևանության կայունության նախապայմանն է»,- հայտարարել են եվրապատգամավորները:

Խորհրդարանականները նշել են, որ իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության:

«Պնդում ենք, որ Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում երկրի զգալի առաջընթացով։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Վերահաստատում ենք աջակցությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Բարձր ենք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, ինչպես նաև նրա վերջին կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները»,- ասված է փաստաթղթում:

Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, որը, նրանց կարծիքով, ուղղված է անկարգությունների տարածմանը: ԵՄ-ին կոչ է արվում ուժեղացնել ներգրավվածությունը Հարավային Կովկասում: Եվրախորհրդարանը նաև ողջունել է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

Դիտումների քանակ1394
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին 16:1107 Մայ, 2026
  • Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 16:0807 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Բեյրութին 15:5907 Մայ, 2026
  • Կներկրվի 45 նոր տրոլեյբուս 15:4707 Մայ, 2026
  • Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր 15:3507 Մայ, 2026
  • Ես թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կեղծիք կատարի. ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին 15:3107 Մայ, 2026
  • Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. Տիգրան Հակոբյան 15:2907 Մայ, 2026
  • Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները 15:2407 Մայ, 2026
  • Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը 15:1107 Մայ, 2026
  • «Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0307 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Այդ անձինք, ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են. վարչապետ 15:0007 Մայ, 2026
  • Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին. Փաշինյան 14:5607 Մայ, 2026
  • ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը 14:4807 Մայ, 2026
  • Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում. Անահիտ Մանասյան 14:3607 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի իրագործումն անխուսափելիորեն տեղի է ունենում և տեղի է ունենալու. վարչապետ 14:3407 Մայ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահի խորհրդականի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 14:2607 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը՝ խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման վերաբերյալ 14:2407 Մայ, 2026
  • Օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք. Փաշինյան 14:2207 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը 14:1907 Մայ, 2026
  • Կալանքների հետ կապված խնդիրը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգայիններից մեկը. ՄԻՊ 14:1607 Մայ, 2026
  • Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին 14:1007 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին կտեսնենք՝ Մակրոնն ինչ է արել Հայաստանի համար. Փաշինյան 14:0907 Մայ, 2026
  • Դպրոցներին ուղարկված նամակը ապատեղեկատվություն է․ ԿԳՄՍՆ 14:0407 Մայ, 2026
  • Փաշինյանը՝ Վեդիում անչափահասների դեպքի և իրավապահների աշխատանքի մասին 14:0207 Մայ, 2026
  • Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրությունը 13:5807 Մայ, 2026
  • Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը. Փաշինյան 13:5607 Մայ, 2026
  • Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման արարողությունը 13:5107 Մայ, 2026
  • Սամվել Կարապետյանի հետաքրքրությունների կենտրոնը ՀՀ-ից դուրս է. Փաշինյանը՝ «կալուգացի օլիգարխ» բնորոշման մասին 13:4807 Մայ, 2026
  • ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան 13:4007 Մայ, 2026
  • ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու շատ մեծ խնդիր կա. ՄԻՊ 13:3407 Մայ, 2026
  • Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից 13:2107 Մայ, 2026
  • Պետք է հիմա գնահատենք կարիքները և անցնենք գործի. Փաշինյանը՝ Կարս-Գյումրի երկաթուղու մասին 13:1407 Մայ, 2026
  • Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկը. Բաղաեի 13:1107 Մայ, 2026
  • Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել 13:0507 Մայ, 2026
  • Աննա Վարդապետյանի պարզաբանումները Մարտի 1-ի գործի վերաբերյալ 13:0107 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Չնայած մեծ ներդրումներին՝ խնդիրները հրատապ են. վարչապետը՝ ջրամատակարարման մասին 13:0007 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով 12:5607 Մայ, 2026
  • Ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար. Փաշինյան 12:4907 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4507 Մայ, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 12:4107 Մայ, 2026
  • Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին 12:2707 Մայ, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության երեք առաջնորդների շահերի կենտրոնը Հայաստանը չէ. Կոնջորյան 12:1707 Մայ, 2026
  • Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 12:1407 Մայ, 2026
  • Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին 12:1107 Մայ, 2026
  • ԲԴԽ նախագահը ՄՔԴ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 12:0807 Մայ, 2026
  • Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 12:0407 Մայ, 2026
  • Այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք, ու դա շարունակվելու և աճելու է. Փաշինյան 12:0107 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0007 Մայ, 2026
  • Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը 11:5607 Մայ, 2026
  • Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար 11:5307 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ 11:4107 Մայ, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին 11:3807 Մայ, 2026
  • Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 11:3407 Մայ, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան 11:2307 Մայ, 2026
  • Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները 11:1907 Մայ, 2026
  • 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ 11:0707 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0007 Մայ, 2026
  • «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում 10:5307 Մայ, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները 10:3807 Մայ, 2026
  • Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի դեռահասների ու երիտասարդների համար 10:0907 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 10:0407 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Ընդդիմության նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լարումն է. քաղաքագետ 10:0007 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0007 Մայ, 2026
  • Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն 09:4607 Մայ, 2026
  • FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին․ ՆԳՆ 09:2807 Մայ, 2026
  • Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել 09:1007 Մայ, 2026
  • Մեծ ձեռքբերում. Արշիլ Գորկու «Անվերնագիր»-ը՝ ՀԱՊ-ում 08:5107 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3207 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1307 Մայ, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 180 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0007 Մայ, 2026
  • Երևանի ջրամատակարարման բարելավման 29 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն ամփոփվեց 01:1207 Մայ, 2026
  • STI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը 00:5807 Մայ, 2026
  • Ռուսական աշխարհայացքով կուսակցությունները փորձում են մարդկանց սարսափի մեջ պահել. քաղաքագետ 00:3907 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ 00:2807 Մայ, 2026
  • Շատ տրամաբանական բան է ասել վարչապետը. Արտաքին հետախուզության ծառայության պետը՝ պատերազմի մասին 00:1707 Մայ, 2026
  • Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան 00:0507 Մայ, 2026
  • «ՆԱՏՕ-ն և Հայաստանը թևակոխում են գործակցության նոր փուլ». Մեսարոշ 23:4606 Մայ, 2026
  • ՀՀ-ն ծնկած չի ապրում որևէ գերտերության «սապոգի տակ». ԱԺ նախագահ 23:4206 Մայ, 2026
  • Լոռիում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ 23:2406 Մայ, 2026
  • Մայիսի 7-ի եղանակային կանխատեսումները 23:1406 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել է Հայաստան–UNCTAD համագործակցության ընդլայնումը 23:0006 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ 22:4706 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների զարգացման ուղիները 22:4206 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ 22:3906 Մայ, 2026
  • Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան 22:3006 Մայ, 2026
  • Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում 22:2406 Մայ, 2026
  • Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 22:2206 Մայ, 2026
  • Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը 22:1806 Մայ, 2026
  • Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ համայնքապետարան 22:1506 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 22:1306 Մայ, 2026
  • Հարցազրույց Սվետլանա Տիխանովսկայայի հետ 22:0506 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 6. 2026 22:0306 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր 21:5106 Մայ, 2026
  • Օրը՝ իրավունքների պաշտպանության առաջնագծում. նոր նախագիծ 21:4506 Մայ, 2026
  • Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 21:3006 Մայ, 2026
  • Բովանդակալից հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ․ Լիլիթ Մակունց 21:1806 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. Պակիստան 21:1506 Մայ, 2026
  • Ազգային նվագարանների մասին՝ օվկիանոսից այն կողմ 21:1506 Մայ, 2026
  • Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները 21:0506 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015