ԳԳոհար Սարգսյան

ԲՏԱ նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԲՏԱ նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նախ, շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար:

Իմ խոսքում բարձր եմ գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Դեսպանին ներկայացրել եմ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն արդեն իսկ արդյունավետ համագործակցության փորձ ունի ԲՏԱ նախարարության հետ, և հույս հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա երկխոսության զարգացմանը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում