ԼԼիլիթ Ասատրյան

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փակ է

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փակ է

Երևանի Խորենացու 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փետրվարի 1-ից փակ է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են՝ կասեցման որոշումը կայացվել է դեռ հունվարի 23-ին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից մեզ փոխանցեցին, որ 3 օր անց հարկադիր կատարողը տրամադրել է երկօրյա ժամկետ տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջները կատարելու համար, սակայն փետրվարի 1-ին տարածք այցի ժամանակ հայտնաբերվել է, որ որոշման պահանջը կատարված չէ:

Աշխատանքը դադարեցնելու համար շինության մուտքի դռները կնքվել են։

Տեսչական մարմնից փոխանցեցին, որ «Ոսկու աշխարհը» վերստուգումներ անցկացնելու խնդրանքով արդեն դիմել է իրենց՝ հավաստիացնելով, որ խախտումները շտկվել են:

Վերստուգումը նախատեսված է առաջիկայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում