Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Ինչու է ձերբակալվել Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Ինչու է ձերբակալվել Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Մասնավորապես, «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Մյուս քրեական վարույթով, պարզվել է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-23 թվականների ընթացքում ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել, որ շահառուների կատարած աշխատանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ այս ամենի հետևանքով այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ են և՛ նախարարությունում, և՛ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 հասցեում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում