Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Չեխիայի Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ, և մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին: Այդ մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ՝ ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասաց նա:

«Մենք հիմա աշխատում ենք մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, և պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»,- նշեց Մարկետա Պեկարովա Ադամովան:

Նա ընդգծեց, որ համագործակցությունը ներառում է մշակութային և կրթական կապեր. «Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, և հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»,- ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահը:

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

ՔՊ վարչության նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրություններին և նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր

ՔՊ վարչության նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրություններին և նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր

Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Լուրեր 21:00 | Ինչո՞ւ միլիոնատեր չեմ․ Փաշինյանը՝ Քոչարյանի ունեցվածքի և նախկին իշխանությունների մասին

Լուրեր 21:00 | Ինչո՞ւ միլիոնատեր չեմ․ Փաշինյանը՝ Քոչարյանի ունեցվածքի և նախկին իշխանությունների մասին

Պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել տուշոնկեք, ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերոջը

Պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել տուշոնկեք, ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերոջը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում