• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8... 15:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:1719 Հնվ, 2024

Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր:

Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին:

Հարց է ծագում. իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել՝ քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018 թ.-ից առաջ, դա տեղի է ունեցել 2018 թ.-ից հետո, և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումները, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա: Ընդ որում՝ ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում:

Բայց ինչո՞ւ եմ սա ասում այսօր, հիմա՝ արդարադատության նախարարությունում, որովհետև ասվածը նշանակում է, որ արտաքին անվտանգության ապահովման գործում մեր իրավաբանական հանրության դերը գնալով մեծանալու է: Սա շատ կարևոր շեշտադրում է, կարծում եմ՝ ակնհայտ բան է, բայց կան ակնհայտ բաներ, որ բոլորս, կամ գուցե գոնե ես, կամ շատ գործընկերներ, ամենօրյա շեշտադրման տիրույթում չեն ունենում, որովհետև, տեսեք՝ մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն՝ այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Եվ ես այս շեշտադրումը ուզում եմ անել արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որը, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է:

Բայց նորից եմ ասում. լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»:

Անդրադառնալով հաջորդ շեշտադրմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերվել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերվենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան:

Այս առումով, արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար:

Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ, և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում՝ ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ՝ ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է:

Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Քանի որ երկու հարցում էլ արդարադատության նախարարությունը, ըստ էության, շատ առանցքային դերակատարում ունի, ես ցանկացա սա ընդգծել, որպեսզի մենք առաջիկայում տրամադրվենք այսպիսի աշխատանքի: Նաև այս ուղերձը հղենք մեր իրավաբանական հանրությանը, որ իրավաբանական հանրության գործունեությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու տեսակետից առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է: Ընդ որում՝ ես այդ մոտեցման արդյունավետությանը հավատում եմ և տեսնում եմ նաև ու համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»,- նշել է վարչապետը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Զեկուցվել է, որ նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%:

Նախարարության կողմից իրականացվել է բերքին գործերի նախարարության ստեղծման և 2023 թ. հունվարի 1-ից գործարկման ողջ գործընթացը:

Վարչապետին են ներկայացվել դատական համակարգի բարեփոխումները: 2023 թ. հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն նոր դատարանը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:

Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է. առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով:

Ներդրվել է դատավորների ընտրության նոր հատուկ կարգ, որով դատավորների թեկնածուները, բարդ քննություն հանձնելով, կարճ ժամանակում նշանակվում են որպես դատավոր։ Արդյունքում՝ այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական համակարգը: Երևանում ձևավորվել են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանները:

Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ բանկերը, ՈՒՎԿ-ները, կոմունալ և բջջային օպերատորները 2 միլիոն դրամը չգերազանցող բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների բեռը. ակնկալվում է, որ 2000-4000 գործ ունեցող քաղ. դատավորները գարնանից կունենան 200-300 գործ: Դատարանները մասամբ ազատվել են արբիտրաժային վճիռներով կատարողական թերթեր տրամադրելուց և տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս չի մտնում դատարան:

Անդրադառնալով դատարանների գործունեության ու ծանրաբեռնվածության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք դատավորների խնդիրն էլ պետք է նկատի ունենանք: Կա՞ ստանդարտ միջազգային, ես չգիտեմ՝ 2 տարում, թե՞ 4, բայց մենք պետք է այդ ստանդարտն ապահովենք: Եվ նորից եմ ասում՝ դա մենք դատավորների ու մեզ համար չենք անում, մենք անում ենք արդարադատությունը հասանելի դարձնելու համար: Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել»:

Գործարկվել է նոր Արբիտրաժային կենտրոնը, կազմակերպվել է նոր հաշտարարների ուսուցման դասընթաց, որի արդյունքում որակավորում է ստացել 14 նոր հաշտարար:

Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա:

Բարելավվել են դատարանների շենքային պայմանները, մասնավորապես՝ հիմնանորոգվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը, վերանորոգվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակը, Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը տեղակայվել է Թբիլիսյան 3/9 հասցեում նոր հիմնանորոգված տարածքում: Մեկնարկել է դատարանների շենքերի ստանդարտացման երկարաժամկետ ծրագիր:

Զեկուցվել է, որ նախորդ տարում ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026 թթ․ ռազմավարությունը: Ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը: Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ-ի կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ:

Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում: Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները:

Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։ Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը:

Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը:

Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։

Ներկայացվել են հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը:

Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀԿԱԾ-ը՝ ի տարբերություն 2018 թ. -1.2 մլրդ դրամ բացասական եկամտաբերությամբ պետական հիմնարկի, 2023 թ. արդյունքներով դարձել է +1.4 մլրդ դրամ եկամտաբերությամբ կառույց, իսկ 2023 թ. գանձված կատարողական ծախսերի չափը 15.5%-ով ավելի է 2022թ. ցուցանիշից:

Նախորդ տարում հաստատվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. նոր ռազմավարական ուղղությունները: Զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, առկա է մրցույթում հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024 թ. նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար: Շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի օդափոխության, համակցված ջեռուցման և օդորակման համակարգը։ Ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: «Արմավիր» ՔԿՀ-ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը:

Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները պատշաճ իրականացնելու համար ձեռք է բերվել 660 էլեկտրոնային հսկողության սարք:

Ներկայացվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում փորձագիտական եզրակացություն է տրվել 5002 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ (2022 թ. համեմատությամբ գրանցվել է 15% աճ):

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է լայնածավալ թվայնացման գործընթաց, որի արդյունքում 2023 թ. թվայնացվել են մի շարք համակարգեր՝ սնանկության, հաշտարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև առաջին անգամ գործարկվելու է ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությունը:

2023-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 90 մասնագիտական նոր սարքավորում՝ փորձաքննությունները ճշգրիտ և ժամանակին իրականացնելու համար, արդյունքում՝ միայն 2023-ին իրականացվել է 3500 փորձաքննություն:

Անդրադարձ է կատարվել նոտարական ոլորտին՝ նշվել է, որ արմատապես փոխվել է նոտարների քննության և նշանակման կարգը: Նվիրատվության գործարքներն այսուհետ կկնքվեն միայն նոտարական վավերացմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին տարվա ընթացքում գործարքի իրական նպատակը` առուվաճառքը, նվիրատվությամբ քողարկելու միտում էր նկատվում, ինչի մասին վկայում էր նվիրատվության գործարքների կտրուկ աճը:

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: 2023 թ. ընթացքում ներկայացվել է 51275 հայտարարագիր:

Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը:

Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ:

Դիտումների քանակ278
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026
  • Համաձայնագրով առաջարկվում է խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը 16:2224 Մար, 2026
  • Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին 16:1324 Մար, 2026
  • Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել 16:0424 Մար, 2026
  • Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ 15:5724 Մար, 2026
  • Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ 15:5224 Մար, 2026
  • Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ 15:4024 Մար, 2026
  • Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:3124 Մար, 2026
  • Մոսկվան ուրախ կլինի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին տեսնել բարեկամ երկրների առաջնորդներին. Պեսկով 15:2224 Մար, 2026
  • Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ 15:1424 Մար, 2026
  • Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք 15:0624 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկպենը 15:0224 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 1-ին հայացքից սովորական հեռախոսազանգերը վերածվում են խոշոր խաբեության. մասնագետի կոչը 15:0024 Մար, 2026
  • Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում հիվանդանոցներ է տեղափոխվել 4829 մարդ 14:5424 Մար, 2026
  • Քննարկվել է իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցությունը․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստին 14:4924 Մար, 2026
  • Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 14:4124 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3024 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը 14:2224 Մար, 2026
  • Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ 14:1424 Մար, 2026
  • Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, գրանցվել է 13 ավտովթար 14:0924 Մար, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ 13:5424 Մար, 2026
  • 5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ 13:4124 Մար, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 13:3924 Մար, 2026
  • Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար 13:3724 Մար, 2026
  • ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ 13:2624 Մար, 2026
  • Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով 13:0924 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի վերջի մասին է. ՀՀ ԱԺ նախագահ 13:0024 Մար, 2026
  • Մարտի 26-ին գազամատակարարման դադարեցում կլինի Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում 12:5624 Մար, 2026
  • Մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ. Վարդանյան 12:4524 Մար, 2026
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026
  • 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է 11:0824 Մար, 2026
  • Սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում, երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները. Վլադիմիր Վարդանյան 11:0624 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը 11:0324 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5824 Մար, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր 10:5624 Մար, 2026
  • Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է. վարչապետ 10:5124 Մար, 2026
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015