• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Եվրոպայի և Հայաստանի շահերն այս պահին համընկնում են. Քալաշյան Բաց հարթակ. Եվրոպայի և... 20:38
Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝... 13:21
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2027-ից չորս մարզում չի գործի եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերման ծրագիրը, իսկ Երևանում՝ 2025-ից. նախագիծ
Հասարակություն
16:4815 Հնվ, 2024

2027-ից չորս մարզում չի գործի եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերման ծրագիրը, իսկ Երևանում՝ 2025-ից. նախագիծ

2021-ի տարեվերջին սահմանվեց ժամանակացույց, ըստ որի՝ Երևանում կառուցապատման ծրագրերը պետք է սահմանափակվեին՝ ըստ գոտիավորման և ըստ ժամանակացույցի: Այժմ պատրաստ է նաև նախագիծ, որով սահմանվում են մարզերում կառուցապատման աշխատանքների ժամանակացույցը և պայմանները: Այդ մասին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխությունն ազդեցություն է ունեցել և՛ կառուցապատողների, և՛ բնակարանային խնդիրներ ունեցող քաղաքացիների որոշումների կայացման վրա այն առումով, որ քաղաքացիներն ավելի կարճ ժամկետներում են որոշումներ կայացրել՝ գույք ձեռք բերելու կամ շինարարություն իրականացնելու հարցերում:

Հիմա նույն տրամաբանությամբ առաջարկվում է մարզերում ևս սահմանել համակարգի կիրառության դադարեցման մասին ժամանակացույց՝ մի կողմից ակնկալելով քաղաքաշինական և տնտեսական համաչափ զարգացում, մյուս կողմից՝ մի քանի խնդիրների լուծում:

Խնդիրներից մեկը երկարաժամկետ ֆինանսական կայունության տեսանկյունից եկամտային հարկի վերադարձվող գումարների աճի զսպումն է:

«2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 միլիարդ դրամի վերադարձով: 2024 թվականի համար ակնկալվում է, որ այս թիվը կլինի շուրջ 80 միլիարդ դրամի շրջակայքում»,- ասաց փոխնախարարը:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է համակարգի աստիճանական սահմանափակում, այն է՝ եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտային հարկով առավելագույն շեմը, որը գործող օրենսդրությամբ 1,5 միլիոն դրամն է, կիսով չափ կնվազեցվի՝ հասնելով 750 հազար դրամի:

Փոխնախարարը նաև ներկայացրեց Երևանում ու մարզերում եկամտային հարկի վերադարձի օրենքի գործելու ժամանակացույցը:

«Երևանի սահմանակից մարզերի պարագայում (խոսքն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայի մարզերի մասին է) վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է: Այսինքն՝ այս ամսաթվից հետո ներգրավվող հիփոթեքային վարկերի համար այլևս համակարգի շրջանակներում եկամտային հարկի վերադարձ չի կատարվելու: Մնացյալ մարզերի համար ևս 2 տարի ժամանակ է տրվելու՝ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նա և հավելեց, որ բացառությունը կգործի սահմանամերձ բնակավայրերի համար, իսկ նպատակը կառուցապատման ծրագրերը սահմանամերձ բնակավայրերում խրախուսելն է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչքան եկամտային հարկ է վերադարձվել քաղաքացուն, և թե ի՛նչ պահանջարկ ունեն նորակառույցները:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միջին շահառուն տարեկան 1 միլիոն դրամ գումար է հետ ստանում»,- ասաց նա և հավելեց, որ դա միջին եկամուտ ունեցող քաղաքացու հնարավորությունների տիրույթում է: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա այն աճել է, և, ըստ կառուցապատողների՝ իրացվել են նույնիսկ չիրացվող բնակարանները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ Երևանում մինչև ե՞րբ կարող են օգտվել ծրագրից: Ըստ փոխնախարարի՝ եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա տվյալ շենքից երբ էլ բնակարանը գնվի, թեկուզ՝ 20 տարի հետո, եկամտային հարկի վերադարձի կանոնը կիրառվելու է:

«Եթե շինթույլտվությունը ձեռք է բերվել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, գործում է ժամանակացույցը. առաջին գոտու համար՝ 2022-ի հուլիսի 1, երկրորդ գոտու համար՝ 2023-ի հունվարի 1, երրորդ գոտու համար՝ 2023-ի հուլիսի 1-ը, չորրորդ և ավելի գոտիների համար՝ 2025 թվականի հունվարի 1: Այսինքն՝ մինչև տարեվերջ ժամանակ կա, մեր քաղաքացիները Երևանում կարող են ձեռք բերել և օգտվել եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերումից՝ անկախ այն հանգամանքից, թե շինթույլտվությունը երբ է ստացել, պայմանով, որ շենքը գտնվի 4-րդ և բարձր գոտիներում»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը կարճ թվարկեց նախագծով ակնկալվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ 2027-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: 2029-ից մնացած մարզերում է դադարելու գործել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: Երրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ մեկ եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձը չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ այս եկամտային հարկի վերադարձի կանոնը շարունակելու է գործել արդեն իսկ շահառու դարձածների համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն առաջարկեց տուրիստական կենտրոն համարվող քաղաքների համար թողնել հնարավորությունը նաև 2029 թվականից հետո:

Ըստ փոխնախարարի՝ նախագիծն այս կարգավորումներով ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ1593
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 15 պատանի կոմպոզիտորներ՝ Միրզոյանական 13-րդ մրցույթում 20:4716 Մայ, 2026
  • Հրդեհներ ՌԴ-ում՝ Ուկրաինայի ԱԹՍ-ների պատճառով 20:2616 Մայ, 2026
  • Տարածաշրջանային վերջին զարգացումները, COP17-ը, տնտեսական համագործակցությունը՝ Աբիսողոմոնյանի և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների զրույցների առանցքում 20:1416 Մայ, 2026
  • Մոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ 20:0616 Մայ, 2026
  • Կարտոֆիլի կանաչ պարարտացման տեխնոլոգիա՝ գանձակցի հողագործից 19:5316 Մայ, 2026
  • ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 19:4116 Մայ, 2026
  • Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից ավելին է․ Անահիտ Մանասյան 19:2216 Մայ, 2026
  • Ցամաքասարի անունը հուշում է՝ գյուղում ջրի խնդիր կա. շուտով կավարտվի ջրագծի կառուցումը 19:1316 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը 18:5116 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան 18:3216 Մայ, 2026
  • Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է 18:1716 Մայ, 2026
  • Նոր կյանք՝ նոր սերնդի անլար ռիթմավար սարքով 17:5516 Մայ, 2026
  • Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր 17:3216 Մայ, 2026
  • Բուժառուի կյանքը փրկվել է բուժանձնակազմի օպերատիվության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 17:2616 Մայ, 2026
  • Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան 17:0816 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Խմելու ջրի նոր ցանց և ասֆալտապատ ճանապարհ Ցամաքասարում. սպասում են ոռոգման ջրին 17:0016 Մայ, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 770 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4916 Մայ, 2026
  • Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում. Ռյաբկով 16:3216 Մայ, 2026
  • Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել 16:1116 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է 15:4816 Մայ, 2026
  • Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 15:2916 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին 15:0916 Մայ, 2026
  • Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան տնտեսական կապերը 14:5416 Մայ, 2026
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 14:1916 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015