ԼԼիլիթ Ասատրյան

Ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ. մանրամասներ «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի նկատմամբ կիրառված բռնությունից

Ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ. մանրամասներ «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի նկատմամբ կիրառված բռնությունից

Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում։

 
«Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ 
 

Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Բուժառուն բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։

 

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կա՛մ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կա՛մ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։

 

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։

 

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- ասված է գրառման մեջ։

 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում