ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի տեղական և տարածքային իշխանությունների պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Բերնդ Վորինգերը (Գերմանիա) և Բրոնի Ռադկինը (Միացյալ Թագավորություն), 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչողական այց կկատարի Երևան ու Մասիսի քաղաքապետարան, «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու տարածաշրջաններում» 7-րդ հռչակագրի (2023) իրականացմանը հետևելու նպատակով: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը: 

Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Ենս Վելկը (Գերմանիա):

Զեկուցողները քննարկումներ կանցկացնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի Արտաշատի, Երևանի, Գորիսի և Հրազդանի համայնքների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կկայանա հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և Հայկական Կարմիր խաչի ընկերակցության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ՏԻՄ ներկայացուցիչներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում