Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԱԱնժելիկա Ժամհարյան

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը:
 
Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը, քանի որ, ըստ նրա` նախկին պաշտոնյան դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, բացի դրանից՝ ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին:
 
Ըստ դատավոր Արթուր Մկրտչյանի՝ Խաչատրյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, բացի դրանից՝ նրա բացակայությունը անհարգելի չի համարվում, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:
 
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:
 
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում