• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Նախկին 2 նախագահների կառավարման ժամանակ պետբյուջեից թալանվեց 25 միլիարդ դոլար. Սաֆարյան Բաց հարթակ․ Նախկին 2... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 20:28
Օրակարգում՝ «Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերությունն է» Օրակարգում՝ «Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:4512 Դեկ, 2023

Բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է ավելի քան 10 հազար քաղաքացի. ԱԺ-ն քննարկում է Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Խորհրդարանը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Հայկ Սարգսյանը նախ՝ ներկայացրեց առկա վիճակը և խնդիրները, այնուհետև՝ իր առաջարկած լուծումները: 

Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: Մասնավորապես.

 Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով.

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ.

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ.

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ:

Բացի դրանից՝ գործող իրավակարգավորումների համաձայն, ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջև՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:

Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում՝ նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ և ազատվել զինվորական ծառայությունից:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են և ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել:

«Ես չեմ ցանկանում, որ մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլև մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու և կալանքի մեջ պահելու համար մեծ գումարներ կծախսենք: Այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության իմաստը՝ այս անձանց տալ հնարավորություն՝ օգտակար լինելու իրենց պետությանը ծառայությամբ, կամ գումար վճարեն՝ պետության համար բեռ չդառնալու փոխարեն: Եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչև 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, սակայն հասկանալի հիմքով նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադանալու ցանկությունը, իսկ վերադարձողները և՛ չեն ծառայի, և՛ գումար չեն վճարի»,- պարզաբանեց պատգամավորը:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները՝

1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք.

2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո  կհաշվառվեն պահեստազորում.

3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե.

4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները.

5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների,  պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային  ծանրաբեռնվածությունը.

6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր.

7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք.

8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի և Հայաստանի միջև առկա բազմաբնույթ կապերը և այլն:

Նախագծով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հետո առաջարկվող մյուս՝ 1.2-րդ լրացումով կարգավորումը հնարավորություն է տալիս շտկելու մի կողմից՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց և մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջև առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու  2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն:

Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
Դիտումների քանակ948
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն 00:3631 Մայ, 2026
  • Մոտոպարեկային ծառայությունը համալրվել է իտալական 10-ը մոտոցիկլով. գունդը ձևավորվել էր 5 մոպեդով 23:5930 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Ուկրաինային. Հեգսեթ 23:1030 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4030 Մայ, 2026
  • Արա Սարգսյանի ժառանգությունը հասանելի է նաև մարզաբնակներին 22:2030 Մայ, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքար, թվայնացում, ուսումնավարժություն Լոռիում․ ՆԳՆ 22:0630 Մայ, 2026
  • Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնը 21:2630 Մայ, 2026
  • Ովքեր են կանգնած Հայաստանի մասին կեղծիքների հետևում. The Insider-ի նոր հետաքննությունը 21:1230 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կլինեն աղմկահարույց նոր բացահայտումներ, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ 21:0030 Մայ, 2026
  • 30 Мая в 60 секундах 21:0030 Մայ, 2026
  • Բացահայտումների թիվը առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու. ՀԿԿ նախագահ 20:5830 Մայ, 2026
  • Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան 20:4930 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 20:2830 Մայ, 2026
  • Ցրված սկլերոզ. «դիմակավորված» հիվանդություն 19:5730 Մայ, 2026
  • Էստոնիան սկսել է դրոնների հայտնաբերման համակարգեր տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին 19:3830 Մայ, 2026
  • Զորավար Անդրանիկի անձնական իրերի ցուցադրություն 19:1930 Մայ, 2026
  • Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային. Bloomberg 18:5930 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 18:3830 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը շարունակելու է աջակցել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության բարձրացմանը․ հանդիպում Դիլիջանում 18:1930 Մայ, 2026
  • Ֆիդանը նշել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները 18:0430 Մայ, 2026
  • Գործատու-գործազուրկ հանդիպում. ինչո՞ւ է հաճախ ուշանում 17:3730 Մայ, 2026
  • Հեգսեթը նախազգուշացրել Է Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին 17:0730 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քրվարույթ ընտանիքի 4 անդամի նկատմամբ՝ 10-հազարական դրամով հավաքի ուղարկելու համար 17:0030 Մայ, 2026
  • Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել 16:5430 Մայ, 2026
  • Եթե ընտրացուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ Նելլի Դավթյան 16:3730 Մայ, 2026
  • ՀՀ-ում 25 հազար պատմամշակութային կառույց ունի հուշարձանի կարգավիճակ 16:2430 Մայ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների. Պուտին 16:0630 Մայ, 2026
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 187 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4430 Մայ, 2026
  • Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ 15:2730 Մայ, 2026
  • «Պոլիսն իմ աչքերով». 100 գծանկար՝ Լևոն Լաճիկյանից 15:1430 Մայ, 2026
  • Երեք տարում Դարակերտում մոտ մեկ միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 14:5130 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 14:3630 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին. ՌԴ ՊՆ 14:3230 Մայ, 2026
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը 14:1930 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով 14:1430 Մայ, 2026
  • Նոր տեղեկատվական կենտրոններ՝ արգելոց-թանգարանների հարակից տարածքներում 14:0630 Մայ, 2026
  • Ինչպես է ԱԲ-ն վերափոխում համաշխարհային էներգետիկ համակարգը. զեկույց 14:0530 Մայ, 2026
  • 956 հազար եվրոյի մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է 13:4730 Մայ, 2026
  • Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա 13:4330 Մայ, 2026
  • Պուտինը չի բացառել, որ Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ-ները ուկրաինական են 13:2330 Մայ, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 13:0730 Մայ, 2026
  • Ծաղկունքում 48-ամյա ազգականը ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է 62-ամյա տղամարդուն 13:0630 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ավելցուկը նպաստել է ԱԲ գործարանի կառուցմանը․ փորձագետ 13:0030 Մայ, 2026
  • Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում 12:5730 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4330 Մայ, 2026
  • Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ 12:3730 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:2630 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1730 Մայ, 2026
  • Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել 12:0030 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5430 Մայ, 2026
  • Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է. Պուտին 11:4230 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին՝ ժ. 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում 11:3630 Մայ, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի մարզին 11:2330 Մայ, 2026
  • ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» ստուգումների արդյունքում հայկական երկու ընկերության թույլատրվել է արտադրանք արտահանել ՌԴ 11:0730 Մայ, 2026
  • Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 5 խաղափուլից հետո 11:0130 Մայ, 2026
  • Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան 10:5730 Մայ, 2026
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների 10:5430 Մայ, 2026
  • Առաջնորդները տարբերվում են նրանով, որ «ընկնելուց» հետո վեր կենալիս արժեքները գետնին չեն թողնում. ՀՀ գլխավոր դատախազ 10:2730 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը 10:0930 Մայ, 2026
  • Վճռաբեկ դատարանում քննարկվել է անչափահասների քրեական արդարադատության ոլորտում Կանադայի փորձը 09:5130 Մայ, 2026
  • Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում 09:3130 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում 09:2130 Մայ, 2026
  • Նոտարները վերապատրաստվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի թեմայով 08:5430 Մայ, 2026
  • ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3330 Մայ, 2026
  • Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 08:1230 Մայ, 2026
  • Քանի դուրս չենք ՌԴ հետ հակաօդային համակարգից` ինչքան էլ զենք առնենք, խնդիր լինելու է. Արամ Սարգսյան 00:5730 Մայ, 2026
  • Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 1010 մարդ է մասնակցել 00:5430 Մայ, 2026
  • Ռազմաբազայի ՀՀ քաղաքացիներին հրահանգվել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկել. Բաբաջանյան 00:4530 Մայ, 2026
  • Լուկաշենկոն և Պուտինն անդրադարձել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին 00:4130 Մայ, 2026
  • Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա 00:3830 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում կրիպտոարժույթով զեղծարարության ռիսկերը մեծ են. ԱՀԾ 00:3330 Մայ, 2026
  • 18 տարին լրացած՝ առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել 00:2930 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 00:1830 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ 00:0630 Մայ, 2026
  • RISE 2026. կցուցադրվեն հայկական ռազմական արտադրանքները․ ԲՏԱ նախարար 23:5029 Մայ, 2026
  • ՌԴ-ն փորձում է խափանել վարչապետ Փաշինյանի հաղթանակը հայաստանյան ընտրություններում. Reuters 23:2729 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին Աբովյանում 23:1029 Մայ, 2026
  • Ստատուս քվոն փոխվեց, քանի որ ՌԴ-ն որոշեց. ԼՂ վերաբերյալ նախընտրական շահարկումներ և ժամանակի քրոնիկոն 23:0029 Մայ, 2026
  • Ոլորտի պատասխանատուները քննարկել են անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցեր 22:4829 Մայ, 2026
  • Նոր սպառազինությունները որակապես և քանակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածը. փորձագետ 22:3029 Մայ, 2026
  • Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները 22:1829 Մայ, 2026
  • Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ 22:0129 Մայ, 2026
  • Մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջսերնդային փոխանցման ծրագիրը 21:4529 Մայ, 2026
  • Սարդարապատից՝ Գավառ. ազգային տարազների ցուցադրություն 21:3329 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին. մաս 2 21:3029 Մայ, 2026
  • «Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ 21:1729 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին 21:0129 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | 50 մլն դոլար, 100 000 ընտրող․ ինչպես է ՌԴ-ն փորձել ազդել ՀՀ ընտրությունների վրա. Reuters-ի անդրադարձը 21:0029 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 20:5729 Մայ, 2026
  • ԵՊԲՀ դոցենտը՝ էնդոկրինոլոգիայի եվրոպական դասագրքի համահեղինակ 20:4229 Մայ, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին. Պուտին 20:4229 Մայ, 2026
  • Մայիսի 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3029 Մայ, 2026
  • «Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն 20:2529 Մայ, 2026
  • ԵՄ-ն Հունգարիային 16 մլրդ է հատկացնում նախկինում սառեցված միջոցներից 20:2429 Մայ, 2026
  • Բնական աղետներին արագ արձագանքելու ուսումնավարժանք 20:2129 Մայ, 2026
  • OpenAI-ի հետ համագործակցությամբ՝ սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը. ԿԳՄՍՆ 20:1829 Մայ, 2026
  • Դիլիջանցի կրտսեր դպրոցականների նախագծային աշխատանքը 20:1529 Մայ, 2026
  • ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո 20:0629 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.05.2026 20:0529 Մայ, 2026
  • ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով 19:3129 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015