ԼԼուսինե Մուրադյան

Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում

Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ի դեպ, այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի այդ, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել՝ առաջինը 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում