ՄՄարիամ Մխիթարյան

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ

2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք, նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ, միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Բոլորն ունեին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր: Բուսական մթերքներում հայտնաբերվել  են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Pepino մոզաիկ վիրուս, լոլիկի շագանակագույն մրգի վիրուս), արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand):

Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը վկայում է արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտումների մասին։ Դրանց մասին «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմիններին, սակայն դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։

Միաժամանակ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում