ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր։

Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը Do It My Way երգով ելույթ կունենա 8-րդը։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում ներկայացնում է Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում