• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային երաժշտական արտ փառատոնի գալա համերգին ՀՀ վարչապետի տիկինը ներկա... 23:08
Հանրային քննարկում․ Նոր ծրագիր սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար Հանրային քննարկում․ Նոր ծրագիր... 22:03
Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը 18:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է. պատճառները պարզվում են. ՔԿ
Իրավունք
13:0120 Նմբ, 2023

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է. պատճառները պարզվում են. ՔԿ

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող։

«Արմենիա» ՀԲԿ-ից և Այրվածքաբանության ազգային կենտրոնից ստացված տեղեկանքների համաձայն՝ բուժօգնության տեղափոխված, ԵՊՀ աշխատակից հանդիսացող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր,  նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը, որն իրականացվում է ձևավորված քննչական խմբի կողմից, ակտիվորեն շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պայթյունի պատճառը, դրան նպաստած հանգամանքները լիարժեք պարզելու և իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այս կապակցությամբ հաստատված փաստական տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի»,- ասվում է հողորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ396
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց 16:4717 Նմբ, 2023 Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց Հասարակություն
  • ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին 14:5617 Նմբ, 2023 ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին Հասարակություն
  • ԵՊՀ-ում պայթյունից զոհված քաղաքացին 73-ամյա Ժ․ Խ․-ն է.  ՔԿ 13:5617 Նմբ, 2023 ԵՊՀ-ում պայթյունից զոհված քաղաքացին 73-ամյա Ժ․ Խ․-ն է. ՔԿ Հասարակություն
  • ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 13:1417 Նմբ, 2023 ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ Հասարակություն
  • Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ. ՆԳՆ 11:5317 Նմբ, 2023 Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ. ՆԳՆ Իրավունք
  • ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան 3 տուժած և 1 զոհ. ԱՆ 10:4517 Նմբ, 2023 ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան 3 տուժած և 1 զոհ. ԱՆ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել Polish Open Kaliber միջազգային մրցաշարում 23:3103 Դեկ, 2023
  • ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային երաժշտական արտ փառատոնի գալա համերգին 23:0803 Դեկ, 2023
  • Անցկացվել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը 22:4403 Դեկ, 2023
  • ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում 22:2803 Դեկ, 2023
  • «Մեծ ներուժ կա». հայ-սաուդական դիվանագիտական հարաբերությունների բարդ ճանապարհը 22:0403 Դեկ, 2023
  • Հանրային քննարկում․ Նոր ծրագիր սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար 21:5703 Դեկ, 2023
  • Մարգարայի կամրջի հայաստանյան հատվածում աշխատանքներն ավարտական փուլում են 21:3903 Դեկ, 2023
  • 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի զեկույցով 21:3303 Դեկ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.12.2023 21:0003 Դեկ, 2023
  • Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դժգոհ են նոր Քրեակատարողական օրենսգրքից 20:5303 Դեկ, 2023
  • Կուսումնասիրվի, թե որքանով է պետական աջակցությունն օգնել ՏՏ ընկերություններին հաղթահարել ճգնաժամը 20:3603 Դեկ, 2023
  • Հնարավո՞ր է չեղարկել «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը | Հարցազրույց Հակոբ Ճռնազյանի հետ 20:1703 Դեկ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.12․2023 19:1003 Դեկ, 2023
  • Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ․ Սամվել Սիրամարգյանը և Արեն Խառատյանը՝ արծաթե մեդալակիրներ 18:4203 Դեկ, 2023
  • Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը՝ ԱԱ-ի ոսկե մեդալակիր 18:2903 Դեկ, 2023
  • «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել 18:1203 Դեկ, 2023
  • Վահագն Խաչատուրյանը և Նասիմ Նիքոլաս Թալեբը անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին 17:5503 Դեկ, 2023
  • Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են 16:3803 Դեկ, 2023
  • Հաջողություն, որն ի ցույց է դնում հայկական տեխնոլոգիական զարգացումը․ դեսպան Դեկոտինյի 16:1903 Դեկ, 2023
  • «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտի ընդունման ժամկետը երկարաձգվել է․ ԲՏԱՆ 15:2903 Դեկ, 2023
  • Պաշտպանության նախարարը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին 14:3403 Դեկ, 2023
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:5503 Դեկ, 2023
  • Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ 13:2403 Դեկ, 2023
  • Երևանի Բաշինջաղյան փողոցում երեք մեքենա է բախվել 12:5403 Դեկ, 2023
  • Տրվել է Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը 12:4803 Դեկ, 2023
  • 20-ամյա նվիրում հայկական հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը 12:2903 Դեկ, 2023
  • Այլընտրանք՝ հակաբիոտիկներին. նորարարությունը՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող 11:2703 Դեկ, 2023
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց՝ հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության սկզբունքի վրա․ ՄԻՊ 11:1003 Դեկ, 2023
  • Գիտնական Սեզար Հիդալգոն «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը և դրա ազդեցությունը ՀՀ-ի վրա 10:4503 Դեկ, 2023
  • Գետափ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:2803 Դեկ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2023 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015