ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը մինչև 2025-ի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ-ից տեղահանված միջին ու ավագ բուժաշխատողների վրա. նախագիծ

ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչև շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ստանալը շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ ու միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով, ըստ Նանուշյանի, պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Բայց քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ, և ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, այդ իսկ պատճառով ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանվածներն այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:

Խնդրին լուծում տալու համար Կառավարությունը գործի է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել ԼՂ-ից բռնի տեղահանված միջին ու ավագ բուժաշխատողների վրա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

«Նախագիծը հրատապ ենք համարել և խնդրում ենք 24 ժամվա ընթացքում հաստատել»,- ասաց Լենա Նանուշյանը:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ Կառավարությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է կրեդիտ հավաքելու գործընթացում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին անվճար աջակցություն տրամադրելու հարցում:

«Մինչ տարվա վերջ մինչև 1200 հոգու՝ ավագ և միջին բուժաշխատողի, հնարավորություն ունենք պետության միջոցներով ուղղորդել կրթական հաստատություններ՝ վերապատրաստում անցնելու»,- ասաց Նանուշյանը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ վեր են հանվել նաև բուժաշխատողների մասով մարզերի թափուր պաշտոնները, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աշխատանքի անցնեն նաև մարզերում:

«Ընդ որում՝ նախարարի հրամանով արդեն իսկ ունենք հաստատված լրավճար աշխատավարձին, որը մինչև 6 ամսվա համար լրացուցիչ մոտիվացիա և հնարավորություններ կտա մարզում աշխատելու համար»,- ասաց Նանուշյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հերթին առաջարկեց դիտարկել հեռավոր բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցողներին բնակարան տրամադրելու հարցը:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում