Տիգրան Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը: Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին:

Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել էր Գորիսի Արցախյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում` վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում նրա մոտ ապօրինի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում