• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Իրանը Պարսից ծոցում փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Իրանը Պարսից... 20:40
Արտահանման արգելքներ․ տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական խնդիր | Աննա Դանիելյանի Հայկազ Ֆանյանի հետ Արտահանման արգելքներ․ տնտեսակա՞ն, թե՞... 19:39
Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2026 20:30
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:1504 Նմբ, 2023

Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:

Նա շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշել. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, որ, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն:

«Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի: Մենք շատ երկար ժամանակ ականատես ենք եղել նաև բժշկական ծառայությունների գերկենտրոնացման, և մեր մարզերի բնակիչները, ովքեր առողջապահական ծառայություններ ստանալու կարիք են ունեցել, նույնիսկ պետական պատվերով, ստիպված են եղել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր անել, այդ թվում՝ տրանսպորտային, կեցության և այլն: Մեր քաղաքականությունը հենց 2018-ից եղել է այն, որ ծառայությունները պետք է մոտեցնել մարդկանց: Դա առավել արդյունավետ է, մտնում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ և ի վերջո բարեկեցության կարևոր հատկանիշ է, թե ինչքանով է հասանելի բժշկական ծառայությունը մարդկանց համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության ոլորտի զարգացման համատեքստում վարչապետն ընդգծել է հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում՝ պոլիկլինիկաների արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում: Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը:

Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ:

«Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

****

Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020 թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

Դիտումների քանակ463
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • TRIPP-ը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի համար․ Ռուբիո 23:4103 Հնս, 2026
  • Իրեն ամենազոր կարծող ՌԴ արտաքին հետախուզությունը Հայաստանի 2 ՀԿ-ի է անդրադառնում. Իոաննիսյան 23:1903 Հնս, 2026
  • ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով 23:0003 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 17500 մարդ․ ԻՔՄ 22:5803 Հնս, 2026
  • Մայիսին պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 4.8 մլրդ դրամ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 22:3003 Հնս, 2026
  • Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ 22:0503 Հնս, 2026
  • Մասիսի միջադեպի առթիվ Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել 22:0403 Հնս, 2026
  • «Ռուսական կալոշին ոչ՝ անկախ Հայաստանին՝ այո». «Հանուն հանրապետության» ակցիան՝ ՌԴ դեսպանատան մոտ 21:5903 Հնս, 2026
  • ԵՄ-ն և Բաքուն վերսկսում են ռազմավարական համագործակցության բանակցությունները 21:4603 Հնս, 2026
  • ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել 21:2803 Հնս, 2026
  • Արուճի վերաբացահայտում 21:1403 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Միկա Բադալյանի շուրջ սկանդալ․ ընտրակաշառքի գործն ու ռուսական հետքը 21:0003 Հնս, 2026
  • ՄՀՀ-ում ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորարարական նվաճումները 20:4203 Հնս, 2026
  • Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո 20:3603 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2026 20:3003 Հնս, 2026
  • Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor 20:1703 Հնս, 2026
  • 2018-ից մինչև 2026․ Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական վերափոխումը թվերով 20:1203 Հնս, 2026
  • «Քույր դպրոցներ»․ Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 20:0703 Հնս, 2026
  • Քուվեյթը բողոքի նոտա է հղել Իրանին 19:4503 Հնս, 2026
  • ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը 19:3403 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև 19:2203 Հնս, 2026
  • Տավուշում պտղատու այգիներն ավելացել են 19:2003 Հնս, 2026
  • Ընտրական իրավունքի վրա ազդելու փորձ․ քաղաքացիներին սպառնում են վիրտուալ համարներից. ՆԳՆ-ն զգուշացնում է 19:0503 Հնս, 2026
  • Հայկական ձկնամթերքը՝ ԵՄ արտահանման ճանապարհին 18:5003 Հնս, 2026
  • Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել 18:3203 Հնս, 2026
  • Իսպանիայում մայիսին շոգի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել 18:2503 Հնս, 2026
  • «Դոդը իրա թեկնածուի անունը հմի չի ասի, որ էղած ձայներն էլ չփախնեն».ՀԿԿ-ն ձայանգրություն է հրապարակել 18:1403 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են Տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել է 18:0203 Հնս, 2026
  • Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն. Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ 17:5703 Հնս, 2026
  • Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ 17:4303 Հնս, 2026
  • Հայաստանին շարունակում ենք համարել ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Մասադիկով 17:3903 Հնս, 2026
  • Թրամփը հնարավոր է համարել Հորմուզի նեղուցի շրջափակումը մինչև սեպտեմբեր 17:3203 Հնս, 2026
  • Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 17:2203 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, կմիանան, հըմի իրանց մեջ էլ կռիվ կեթա. նոր գաղտնալսում 17:0003 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «ԹՈՒՄՈ» 16:5703 Հնս, 2026
  • ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները 16:4903 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն մի շարք պետությունների սպառնում է մաքսատուրքերով հարկադիր աշխատանքի պատճառով 16:4003 Հնս, 2026
  • Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 5-րդ թողարկումն ամփոփվեց առաջնախաղով 16:3203 Հնս, 2026
  • Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը. Պապոյան 16:2403 Հնս, 2026
  • Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը 16:1403 Հնս, 2026
  • Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում 15:5703 Հնս, 2026
  • Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում 15:5203 Հնս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը 15:3903 Հնս, 2026
  • Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով 15:3003 Հնս, 2026
  • Խամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Թրամփ 15:2803 Հնս, 2026
  • Որո՞նք են ընտրողի անձը հաստատող փաստաթղթերը․ ԿԸՀ-ն պարզաբանում է 15:1903 Հնս, 2026
  • Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում.Մխիթար Հայրապետյան 15:0903 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի փեսայի գործով 60-ից ավելի հողատարածքներից մեկը կվերադարձվի համայնքին 15:0003 Հնս, 2026
  • Դատական ակտերը բեկանվել են․ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները 14:5803 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան շփումները շարունակվում են. Թրամփ 14:5603 Հնս, 2026
  • Երևանում մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է 14:4803 Հնս, 2026
  • Յուրաքանչյուրիդ քվեն է ձևավորելու ապագա խորհրդարանը, հունիսի 7-ին քվեարկի՛ր. ԿԸՀ 14:3603 Հնս, 2026
  • Պուտինը կոչ է արել բուհերում ռուսաց լեզուն առանձնացնել բանասիրությունից 14:2703 Հնս, 2026
  • Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար 14:2603 Հնս, 2026
  • Քոչարյանի յուրաքանչյուր մեղադրանք հերքվում է փաստերով. փորձագետը բացում է հարցազրույցի տողատակերը 14:2103 Հնս, 2026
  • Արմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր 14:1003 Հնս, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք ընտրակաշառքի և բարեգործության արգելքը խախտելու գործով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 13:5803 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 13:5103 Հնս, 2026
  • Թրամփը Բիլ Փուլթեին նշանակել է Ազգային հետախուզության տնօրեն 13:3703 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 13:2303 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը 13:0803 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. նոր հանգամանքներ Արծրուն Մարգարյանի գործով 13:0003 Հնս, 2026
  • Պոմպիդու-Մեց կենտրոնից գողացել են իտալացի նկարչի կպչուն ժապավենով պատին ամրացված բանան կոմպոզիցիան. Times 12:4503 Հնս, 2026
  • Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը 12:2703 Հնս, 2026
  • Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ 12:2403 Հնս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը 12:1503 Հնս, 2026
  • Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:0903 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում. DW 12:0503 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր 12:0003 Հնս, 2026
  • Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի վրա 11:4803 Հնս, 2026
  • Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ 11:3603 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում 11:3003 Հնս, 2026
  • Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 11:1903 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը 11:0903 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները 10:5703 Հնս, 2026
  • Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն 10:5503 Հնս, 2026
  • Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները 10:4203 Հնս, 2026
  • Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 10:3203 Հնս, 2026
  • Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է 10:2503 Հնս, 2026
  • Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը 10:1703 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Թուրքիայի առաջնորդները ողջունում են շփումների ակտիվացումը | 03.06.2026 10:0003 Հնս, 2026
  • 2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները 09:4803 Հնս, 2026
  • Մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներ ՄԻՊ աշխատակազմում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 09:2703 Հնս, 2026
  • Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները 09:1203 Հնս, 2026
  • Հունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել 09:0403 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4703 Հնս, 2026
  • 24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքում 08:3203 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0303 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը 00:3703 Հնս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի հատում՝ Մարգարայի անցակետով, գործարարների հանդիպում՝ Կարսում 00:3003 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է 00:0703 Հնս, 2026
  • Երևանի Գաջեգործների փողոցում բռնկված հրդեհը մարվել է 23:5402 Հնս, 2026
  • Ընտրակաշառք Շիրակում՝ ԲՀԿ-ի անդամից. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 23:3202 Հնս, 2026
  • Իջևանի որոշ հասցեներում գազ չի լինի 23:2402 Հնս, 2026
  • Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր գործակցությունից. Ռուբիո 22:5702 Հնս, 2026
  • Հունիսի 3-ին և 4-ին Երևանում կներկայացվի ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը 22:4202 Հնս, 2026
  • Ընդդիմության միասնական ցուցակի Մարուքյանի առաջարկը մերժել են. առաջարկում է կոմպրոմիսային վարչապետ 22:3102 Հնս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Էրեբունիում տան տանիք է այրվում․ ՆԳՆ 22:2002 Հնս, 2026
  • Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ 22:1802 Հնս, 2026
  • «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ 22:1202 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015