2024-ին հարկային եկամուտներն ակնկալվում են 2 տրլն 566 մլրդ դրամի մակարդակում. ֆինանսների նախարար

ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՊԵԿ-ի, ԲՏԱ նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների՝ 2024 թվականի ծախսերը:

Ըստ այդմ՝ 2024 թվականին հարկային եկամուտներն ակնկալվում են 2 տրլն 566 մլրդ դրամի մակարդակում: ՊԵԿ-ի ծախսերը 2024-ի նախագծով կկազմեն 36 միլիարդ 369 միլիոն դրամ: Գրեթե 80 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը, իսկ 20 տոկոսը՝ կապիտալ ծախսերը: Ըստ նախարարի՝ ՊԵԿ-ի ծախսերը 2023 թվականի համեմատ ավելին կլինեն շուրջ 2 միլիարդ 654 միլիոն դրամով:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 17,9 միլիարդ դրամ՝ ռազմաարդյունաբերության մասը հանած: 13 միլիարդ դրամը կապիտալ ծախսերի գծով է, իսկ 4,2 միլիարդ դրամը՝ ընթացիկ ծախսերի: Ըստ նախարարի՝ անցած տարվա համեմատությամբ ընթացիկ ծախսերը պակասել են, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելացել: Ընդհանուր առմամբ,  2023-ի համեմատությամբ 6 միլիարդ դրամով ավելի ծախս է նախատեսված մյուս տարվա համար:

Տնտեսական ծրագրերի մասով էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 46 միլիարդ դրամ: Ըստ Վահե Հավհաննիսյանի՝ այստեղ զգալի ավելացումներ են ապահովվել, այն է՝ շուրջ 20 միլիարդ դրամով ավելացրել է էկոնոմիկայի նախարարության բյուջեն: Մեծ մասը տնտեսության տարբեր ոլորտներին աջակցության ծրագրերին է ուղղված լինելու:

Կադաստրի կոմիտեի բյուջեն 2024-ի նախագծով կազմում է 4 միլիարդ 497 միլիոն դրամ, որը գրեթե նույն մակարդակի վրա է, ինչ 2023-ին:  

Ամենածախսող նախարարությունը, ինչպես նախարարն է ընդգծում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: 2024-ի նախագծով տնտեսության ոլորտին առնչվող ծրագրերով նախարարությանը հատկացվել է 172 միլիարդ դրամ: Սա 2 միլիարդ 614 միլիոն դրամով ավելի է, քան նախորդ տարի: Կապիտալ ծախսերը կազմում եմ 141 միլիարդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 30 միլիարդ դրամ:

Քաղաքաշինության կոմիտեում բյուջեի նախագիծը կազմում է 5 միլիարդ դրամ՝ 2 միլիարդ դրամով ավելի 2023 թվականից:

«Իհարկե, որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ, Քաղաքաշինության կոմիտեն բավականին մեծ բյուջե է իրականացնում, այդ ծախսերը ներառված են մեր տարբեր գերատեսչություններում»,- ասաց նախարարը, ապա պարզաբանեց, որ 1 ծրագրի և 8 միջոցառումների գծով է Քաղաքաշինության կոմիտեն հանդիսանում բյուջետային գլխավոր կարգադրիչ:

Մրցակցության պաշտպանության բյուջեն կազմում է 739 միլիոն դրամ՝ նախորդ տարվանից ավելի է 44 միլիոն դրամով: Նախատեսվում է իրականացնել 1 ծրագիր, 2 միջոցառում, Այդ միջոցառումներն են ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակում և վերահսկողություն, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ամրագրված վարչական շենքի վերակառուցում, նախագծահաշվային աշխատանքների իրականացում, նախագծային-հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում:

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը

Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում