Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

2023-ի 9 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով

ԼԼուսինե Մուրադյան

2023-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով: 2022 թվականի 9 ամիսներին այդ թիվը կազմել է 26489, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 29682, ինչը գլխավորապես պայմանավորված է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, որի մասով 2294-ով ավելի դեպք է գրանցվել: Այդ մասին ԱԺ-ում 2024-ին պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

«29682 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 81,2 տոկոսը: Ընդ որում՝ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 926 միավոր հրազեն՝ նախորդ տարվա 647-ի դիմաց»,- ասաց Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 346-ով, կաշառակերության մասով հայտնաբերված դեպքերի թիվը՝ 295-ով:

Աճի վրա ազդել են նաև ՀՀ-ում Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի փոփոխությունները, համաձայն որոնց՝ հանկարծամահության դեպքերով ևս պետք է նախաձեռնվեն վարույթներ՝ սպանության հատկանիշներով: Աճն այս մասով 570 է:

Ըստ Ֆիդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման թվի զգալի աճը կապված է այդ աշխատանքներում առավել համակարգված և լայնամասշտաբ միջոցառումներով, քանի որ ընթացիկ տարին հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում