ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը: Օրակարգում քննարկման դրված երեք կարևոր թեմաներն են Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը:

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ առաջինը կքննարկվի Մերձավոր Արևելքի իրադրությունը, երկրորդ թեման կլինի Ուկրաինան, երրորդը՝ Հարավային Կովկասը:

«Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման ուղիներին, մարդասիրական օգնությանը, պատանդների ազատ արձակմանը, խաղաղ բնակչության պաշտպանությանը։

Ուկրաինայի վերաբերյալ արդեն որոշ ժամանակ խորհրդակցություններ են ընթանում անվտանգության միջնաժամկետ և երկարաժամկետ երաշխիքների, Զելենսկու «խաղաղ բանաձևի» վերաբերյալ։ Դրանք էլ կլինեն նախարարների ուշադրության կենտրոնում»,- ասել է եվրոպական աղբյուրը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում կքննարկվի եվրոպական միջնորդությունը, ինչպես նաև ԵՄ աջակցության և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում