Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն լայն օրակարգ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։