ԼԼուսինե Մուրադյան

19 000 մարդ հատել է Կոռնիձորի անցակետը. տեղահանվածներից ավելի քան 2500-ն ապահովվել է կեցավայրով. Խաչատրյան

19 000 մարդ հատել է Կոռնիձորի անցակետը. տեղահանվածներից ավելի քան 2500-ն ապահովվել է կեցավայրով. Խաչատրյան

3-րդ օրն է, ինչ ԼՂ-ից տեղի է ունենում բնակչության բռնի տեղահանում: Հայաստանում գործընթացը կազմակերպում է հումանիտար կենտրոնը: Վերջինիս աշխատանքները համակարգող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե ինչ է արվել, և ինչ է արվում վերջին օրերի ընթացքում:

«Գորիսում և Կոռնիձորում, որտեղ ժամանակին տեղակայել էինք հումանիտար կայանը՝ ԼՂ բնակչության աջակցության, այդ երկու կետերում կազմակերպում ենք դիմավորումն առաջին հերթին և փորձում ենք հասկանալ՝ ովքեր են, որ կարիք ունեն, որ Կառավարությունն իրենց առաջարկի համապատասխան կեցավայր: Բայց սրան նախորդել է նաև շատ մեծ նախապատրաստական աշխատանք: Մենք, ըստ էության, գույքագրել ենք ՀՀ բոլոր մարզերում գտնվող այն հյուրատնային և հրուրանոցային տեղերը, որտեղ կարող ենք մարդկանց առաջին դիմումով առաջարկել կեցավայր»,- ասաց փոխվարչապետը և հավելեց, որ կա քարտեզ, թե որտեղ պետք է ուղղորդվեն ԼՂ մեր հայրենակիցները, որոնք նման կարիք ունեն:

«Այս երեք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող թվով մարդկանց կեցավայրով ենք ապահովել: Նրանցից մոտ 100-ը ներկայումս տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, 500-ը՝ Գեղարքունիքում, և այս օրերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում տեղակայումը»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նաև ասաց, որ այս օրերի առաջնահերթությունը մարդկանց կեցավայրով ապահովելն է, սակայն Հայաստան մուտք գործած ԼՂ մեր հայրենակիցների սննդի կարիքները հոգալը ևս առաջնային անհրաժեշտությունն է:

«19 հազար մարդ է այս պահին հատել Կոռնիձորի անցակետը: Այդ 19 հազար մարդկանցից 2500-ը գերազանցող թվով մարդիկ, ինչպես նշեցի, արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում»,- ասաց նա:

Այս պահին Գորիսում է գտնվում մոտ 1200 մարդ, որոնք դեռևս տեղավորման գործընթացում են: Կան նաև տեղահանվածներ, որոնք ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը, և տեղեկացրել են, որ հումանիտար կենտրոնի կողմից կեցավայրով ապահովվելու անհրաժեշտություն չունեն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում