ՄՄարիամ Մխիթարյան

Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է գործուն քայլերով պատասխանի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին:

«Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»,- ասել է Ֆուրլասը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկման ժամանակ:

Նա նաև եվրոպացի գործիչների առաջ հարց է բարձրացրեց, թե ինչ արեց ԵՄ-ն, երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու հասնել Ղարաբաղ:

«Իմ հարցը շատ պարզ է. հիմա՝ այս պահին, երբ Ադրբեջանը կոտորում է ժողովրդին, որպես ԵՄ-ի ներկայացուցիչներ, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել,  պատրաստվում ենք դատապարտել բառերով, բանաձև մշակել ու դատապարտե՞լ գործողությունները, թե՞ այն, ինչպես արեցինք Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայի հետ կապված: Ամեն ինչ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ»,- եզրափակել է ԵԽ պատգամավորը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում