• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սևակ Շահբազյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սևակ Շահբազյանի հետ 17:44
Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար Նիգերիան շնորհակալություն է հայտնել... 12:40
Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. վարչապետ Այսօրվա քարոզը լավ առիթ... 12:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:3807 Սեպ, 2023

Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի տեղում կստեղծվի մեծ համալիր

Կառավարությունը հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի և հեղինակավոր բրենդ է, այլև համաշխարհային առևտրի ցանց է և էկոհամակարգ, որը ներառում է տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ, քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայաններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն»,- ասաց նախարարը: 

Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը World Trade Center-ի անդամ է և բրենդի Հայաստանում տիրապետողն է դարձել:

«Այս ծրագրով մենք նախատեսում ենք կառուցել մոտ 123 հազար քմ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ՝ 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ. միջոցառումների համար նախատեսված բաղադրիչներ, էքսպոկենտրոնի համար սրահներ, կոնֆերանս դահլիճներ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների, գործարար կենտրոն նոր ստարտափերի, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն սահմանելու համար: Զբոսաշրջությանը նպաստող գործունեություն կիրականացվի այնտեղ, բազմաթիվ այլ ծրագրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատված է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Քերոբյանը:

Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 ՀՀ դրամ, որից 10 949 260 000 ՀՀ դրամ ներդրումը կկատարի ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 ՀՀ դրամ:

Ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ՝

ա. Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 %.

բ. «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %.

գ. Ներդրող՝ 50 %:

«Ըստ էության, Երևանի Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի փոխարեն Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր՝ շենք, և, իմ գնահատմամբ ու կարծիքով, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել: Մենք՝ նկատի ունեմ Հայաստանում չի կառուցվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին Կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով: «Եվ 200 մլն դոլարի ներդրումը կբերի, իմ կարծիքով, ճարտարապետական նոր որակ, շինարարության նոր ստանդարտներ, նոր որակ և նոր փորձառություն, որը, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, այս մասշտաբի ներդրումը լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «Հայփոստի» զարգացմանը: «Մենք, տեսնելով, որ էլեկտրոնային առևտրի ծավալները գնալով մեծանում են, տեսնում ենք, որ «Հայփոստը» սորտավորման նոր ժամանակակից կենտրոնի կարիք ունի, որն ավելի մեծ ծավալի բեռներ մշակելու հնարավորություն կընձեռի, որովհետև գործող սորտավորման կենտրոնը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Մենք արդեն սկսել ենք հաշվարկները, հարմար տեղ ենք փնտրում, որտեղ կարող է լոգիստիկ առումով տեղակայվել: Նաև Սարյան 22 շենքն ինքն իրենով կառուցված է եղել խորհրդային ժամանակներում և ժամանակակից ոչ մի չափանիշների չի համապատասխանում, և քաղաքի կենտրոնական մասում նման շենք ունենալը համաշխարհային կենտրոնի տեսքով, կարծում եմ, շատ լավ առաջընթաց կլինի քաղաքի տեսքի համար»,- նշեց նա:

Դիտումների քանակ873
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ. Հռոմի պապ 19:0622 Հնս, 2025
  • Les Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում 18:4622 Հնս, 2025
  • Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա 16:3922 Հնս, 2025
  • Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ Երևանում և մարզերում 16:2922 Հնս, 2025
  • Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ 15:5722 Հնս, 2025
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է պահեստազորայինների հետ 14:5422 Հնս, 2025
  • Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 14:1122 Հնս, 2025
  • Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ 13:0822 Հնս, 2025
  • Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար 12:4022 Հնս, 2025
  • Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ 12:3422 Հնս, 2025
  • 8 անշարժ գույք, 5 մլն 100 հազար դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:2422 Հնս, 2025
  • Սփյուռքի երիտասարդ դեսպանների թիվը կավելանա ևս 30-ով 12:2322 Հնս, 2025
  • Մեր շախմատիստներն առաջատարների շարքում են Մումբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 12:1922 Հնս, 2025
  • Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 12:1322 Հնս, 2025
  • Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ 12:1022 Հնս, 2025
  • Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. վարչապետ 12:0822 Հնս, 2025
  • Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին 10:5422 Հնս, 2025
  • Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար 10:5222 Հնս, 2025
  • ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը 10:4122 Հնս, 2025
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել 10:2022 Հնս, 2025
  • Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին 09:3722 Հնս, 2025
  • Թրամփն Իրանին սպառնացել է ավելի լուրջ ողբերգությամբ 09:2322 Հնս, 2025
  • Իրանը մտադիր չէ կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը 09:1222 Հնս, 2025
  • Իրանը հայտարարել է, որ սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը 09:0922 Հնս, 2025
  • Իրանը հաստատել է իր միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը 06:0122 Հնս, 2025
  • ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտի 05:3122 Հնս, 2025
  • Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով 00:5922 Հնս, 2025
  • 72-ամյա Վարդգեսը միայն անթև բաճկոններ է կարում, վաճառում փողոցում 00:5922 Հնս, 2025
  • Խամենեին ընտրել է իրավահաջորդների՝ իր մահվան դեպքում իշխանության փոխանցման համար 00:2622 Հնս, 2025
  • Շնորհակալություն, բժիշկ. Բուժաշխատողի օրը Գյումրիում 23:5421 Հնս, 2025
  • Իսրայելը հաղորդել է իրանական օբյեկտներին հարվածելու մասին 23:4321 Հնս, 2025
  • Շենիկ հին գյուղատեղին՝ «Բաց երկնքի տակ» 23:1921 Հնս, 2025
  • Իսրայելն ունի 25 զոհ և ավելի քան 2500 վիրավոր 23:0021 Հնս, 2025
  • Իսրայել-Իրան պատերազմի ընթացքն ու հնարավոր հետևանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4321 Հնս, 2025
  • Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետը՝ որոշ հոգևորականների 22:4221 Հնս, 2025
  • Հունիսի 22-ի եղանակային կանխատեսումները 22:2621 Հնս, 2025
  • Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը 21:5721 Հնս, 2025
  • Հրդեհ Բյուրական գյուղում 21:4421 Հնս, 2025
  • «Կամօյլ» ընկերությունը 2024-ի հունվար-մարտին 1 մլրդ 528 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3421 Հնս, 2025
  • Տարիել Հակոբյանի «Պլաստիկ մտորումներ»-ը 21:1621 Հնս, 2025
  • Լուրեր 21:00 | Աջակցություն են ստացել Իսրայելում և Իրանում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները. ԱԳՆ 21:0021 Հնս, 2025
  • Դիմակից այն կողմ՝ Ռոբերտ Ֆրանգյանի օբյեկտիվում 20:5921 Հնս, 2025
  • «Մարդուկ-Կարդուկ». ընթերցանության մրցույթ 7-10 տարեկանների համար 20:5521 Հնս, 2025
  • Եմենի հութիները կհարվածեն Կարմիր ծովում ամերիկյան նավերին, եթե ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտնի Իրանի հետ 20:5121 Հնս, 2025
  • Չի կարող «Խաղաղության խաչմերուկը» չկատարվել, դա ժամանակի հարց է. վարչապետ 20:4621 Հնս, 2025
  • Դենսիտոմետրիա. օստեոպորոզի վաղ հայտնաբերման մեթոդ 20:4121 Հնս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.06.2025 20:3321 Հնս, 2025
  • Հրդեհ՝ Բարձրաշեն գյուղում 20:2421 Հնս, 2025
  • Իտալական ջելատոյի հայկական դպրոցը՝ ԱՄՆ-ում 20:1521 Հնս, 2025
  • Իրանում զոհվել է 430, վիրավորվել՝ ավելի քան 3500 մարդ 20:0721 Հնս, 2025
  • ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ 19:5621 Հնս, 2025
  • Ճանապարհին մտանք Արուճի իջևանատուն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:4221 Հնս, 2025
  • Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան 19:3721 Հնս, 2025
  • Անկարան պատրաստ է աջակցել Իրանի հետ բանակցություններին. Էրդողան 19:2421 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015