• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի հայտարարությունը
Քաղաքականություն
12:0831 Օգս, 2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

  • ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
  • 2022 թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
  • Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում:
  • Այս պայմաններում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991 թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022 թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը:
  • ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  • Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022 թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023 թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023 թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի:
  • Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով:
  • Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020 թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ և թողտվությամբ: Այն ժամանակ 2022 թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռքբերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի և 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադարարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից:

Նաև կրկին հարկ ենք համարում հավաստել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը: Միևնույն ժամանակ երկարատև խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և

Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը և միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը»:

Դիտումների քանակ2843
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Զախարովան պահանջել է չմեղադրել ռուս խաղաղապահներին 21:3530 Օգս, 2023 Զախարովան պահանջել է չմեղադրել ռուս խաղաղապահներին Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանություն 12:3307 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015