ԼԼուսինե Մուրադյան

Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարները սակավացել են. քաղաքային իշխանությունը մասամբ լուծել է ջրամատակարարման խնդիրը

Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարները սակավացել են. քաղաքային իշխանությունը մասամբ լուծել է ջրամատակարարման խնդիրը

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքային իշխանությունը մասամբ կարգավորել է մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրը:

«Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա:

Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:

Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության  ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր...

Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօդերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում