COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Միջազգային գործընկերների կողմից հետաքրքրության աճը կարևոր է, բայց փաստացի բավարար չէ, որ հումանիտար բեռը հասնի ԼՂ. Վարդան Սարգսյան

ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մեղմման նպատակով բեռնված բեռնատարների թիվը հասավ 22-ի. Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի, որ այս օրերին առերեսվում է լրջագույն հումանիտար խնդիրների: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գնահատելի և ողջունելի է այս քայլը, այն ի ցույց է դնում հստակ գիտակցումը, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամի իրական մասշտաբները և հետևանքները առավել քան իրական են, և անհրաժեշտ են գործուն և հասցեական քայլեր` այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` այս խնդրի շուրջ միջազգային գործընկերների կողմից արձագանքը շարունակաբար աճում է, տարբեր խողովակներով պարբերաբար տեղեկություն է փոխանցվում իրավիճակի վերաբերյալ, այս իրադարձությունները լուսաբանվում են առավել համապարփակ և ամբողջական` հասցեական նշելով, թե ով է մեղավոր աս իրավիճակում, փաստացի արձանագրելով, որ Լաչինի միջանցքը փակ է, և հումանիտար հասանելիությունը ԼՂ առկա չէ:

«Իհարկե, միջազգային գործընկերների, հանրության և հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից այս հետաքրքրության աճը կարևոր է, սակայն փաստացի այն բավարար չէ, որ կյանքի ճանապարհը բացվի և հումանիտար բեռը հասնի ԼՂ»,- ասաց նա:

Հարցին` կա որոշակիություն` երբ հնարավոր կլինի հումանիտար բեռը հասցնել ԼՂ, Սարգսյանը պատասխանեց.

«Հետևողական քայլերը շարունակվում են, քննարկումներն ընթացքի մեջ են, հույս ունենք` օր առաջ հնարավոր կլինի դա, սնունդը, դեղորայքը կհասնեն հասցեատերերին և գոնե որևէ կերպ կմեղմեն առկա ճգնաժամը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում