ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ

Ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից:

Որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի կազմը: Այն կգլխավորի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում