COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ակնկալում ենք, որ ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի վերաբերյալ գիտակցումն ու գործուն քայլերը կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը. Վարդան Սարգսյան

ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կազմակերպված հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ: «Լուրերի» հետ զրույցում այս մասին նշեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այսօր այց կատարելով Կոռնիձորի սահմանային հատված, հնարավորություն ունեցան հավաստիանալ, որ Լաչինի միջանցքը մնում է փակ` չնայած Ադրբեջանի հայտարարություններին, և հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը գտնվում է անշարժ վիճակում:

«Ակնկալում ենք, որ նմանատիպ այցերը, միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը, ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի վերաբերյալ հստակ գիտակցումը, դրանից բխող արձագանքը, գործուն քայլերն ու անհրաժեշտ ճնշումը Ադրբեջանի վրա կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը և ԼՂ 120 000 բնակչության` շրջափակումից դուրս գալուն»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց` հիմնական նպատակին հասնելու, այն է` ուղեբեռը ԼՂ տեղափոխելու ուղղությամբ քայլերը շարունակական են, և քննարկումները նույնպես շարունակվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում