Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում ֆիլմեր կցուցադրվեն

«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում ֆիլմեր կցուցադրվեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը:

«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է:

Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:

Հայկական կինոժառանգության և ժամանակակից (անիմացիոն վավերագրական ու խաղարկային) ֆիլմերի հանրայնացումը՝ կինոցուցադրությունների բնօրինակ ձևաչափով՝ մեծ էկրանին, խթան կհանդիսանա կինոմշակույթի հաստատուն զարգացմանը մայրաքաղաքից դուրս: Այն նաև մեծապես կնպաստի հայ կինոյի քիչ հայտնի դասական ստեղծագործողների աշխատանքների տարածմանը հասարակության առավել լայն, առավելապես՝ երիտասարդ սերնդի շրջանում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացմանը՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային  ֆիլմեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումն անգլերենով, ինչը  Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայ կինոյի դասականներին և ժամանակակից ֆիլմերին: Այն առարկայական նշանակություն կունենա նաև հայկական կինոարվեստի միջազգայնացմանը, տարբեր ցանցային հարթակներից հեռարձակելուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում