COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼՂ-ից ՀՀ ուղղաթիռով տեղափոխված փոքրիկը մայրիկին է կարոտում.16 օր տևած բուժումը դեռ շարունակել է պետք

ԼԼիլիթ Ասատրյան

Հունիսի 24-ին ուղղաթիռով ծայրահեղ ծանր վիճակում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փոքրիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքը հաջողվել է փրկել, բժիշկները հիմա պայքարում են, որ փոքրիկն ամբողջությամբ ապաքինվի: Երեխայի մոտ ախտորոշվել էր նշիկների բորբոքում, սակայն վիրուսը ախտահարել էր գլխուղեղը: Լաչինի արգելափակված միջանցքի պայմաններում դեղորայքի պակասի հետևանքով երեխայի վիճակը վատթարացել էր:

Մայրիկին տեսնելուն պես Մոնթեն սկսեց լացել: Գրկեց՝ խաղաղվեց: Սկսեց ժպտալ:

Նարինե Մելքումյան (երեխայի մայրը) - Չեմ էլ պատկերացրել, թե ոնց կլինի, որ կտեղափոխվենք Հայաստան, կփրկվի երեխան:

Հանդիպումներն ամենօրյա չեն, երեխան դեռ կարանտինում է՝ վերակենդանացման բաժանմունքում:

Ուղղաթիռով, արդեն ծայրահեղ ծանր վիճակում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան հունիսի 24-ին տեղափոխված փոքրիկն է Մոնթեն: Երեխայի մոտ ախտորոշվել էր տոնզիլիտ՝ նշիկների բորբոքում, հետո պարզվել էր՝ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ և ախտահարել գլխուղեղը:

Աշոտ Գյուլբուդաղյան («Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար) - Ժամանակը որոշիչ էր: 

Այժմ մեկամյա տղան ինքնուրույն խմում է, շարժվում, մեզ՝ անծանոթներիս, ուսումնասիրում: Մինչև տեղափոխվելը փոքրիկը Ստեփանակերտի Արևիկ մանկական բուժկենտրոնում էր, վերջին երկու օրը` ծանր վիճակում, բայց Հայաստան տեղափոխել չէին կարողանում, քանի որ ադրբեջանական կողմը փակել է ճանապարհը Հակարիի կամրջին ապօրինի տեղադրված անցակետով, իսկ հունիսի 15-ից անգամ արգելում էր Կարմիր Խաչի տեղաշարժը: Եվ միայն հունիսի 24-ի առավոտյան հնարավոր եղավ փոքրիկին ուղղաթիռով տեղափոխել Սիսիան, այնտեղից էլ ռեանիմոբիլով՝ Երևան:

Աշոտ Գյուլբուդաղյան - Կատավել էր ամեն ինչ էնտեղ, խնդիրը դեղորայքի մեջ էր, բուժման համար անհրաժեշտ դեղից 2 սրվակ կար միայն: Անգիտակից վիճակում էր, արձագանք չկար, ռեակցիաներ չկար, շարժումներ կային, միան ուժեղ ցավին էր արձագանքում: Դեղը որ սկսել ենք անել, 21 օր պետք է ստանար այդ բուժումը:

Փոքրիկի կյանքի համար արդեն հանգիստ են, հիմա պայքարում են, որ ամբողջությամբ ապաքինվի. բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է հաշմանդամության առաջացում:

Աշոտ Գյուլբուդաղյան - Այն դինամիկան, որ երևում է էս 16 օրվա ընթացքում, խոսում է այն մասին, որ երեխան հավանաբար 100 տոկոսով կվերականգվի:

Ակնկալում են` 5 օրից այս մահճակալից կհանեն «Մոնթե» գրառումը և փոքրիկին կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժիշկ Գյուլբուդաղյանը վստահ է՝ քանի որ խնդիրը նյարդային համակարգի հետ կապ ունի, երեխայի և մայրիկի միասին լինելը կօգնի Մոնթեին ավելի արագ ապաքինվել: Մայրիկի գնալուն պես՝ Մոնթեի տրամադրությունը փոխվեց, նույնիսկ սիրելի մուլտֆիլմը չստիպեց ժպտալ: Նյարդաբանն է փորձում հանգստացնել:

Անի Շառյան (մանկական նյարդաբան) - Նայում է, հետևում է, ձեռքերում, ոտքերում շարժումները ամբողջությամբ վերականգնված են:

Մինչ մենք վերակենդանացման բաժանմունքում էինք՝ բուժկենտրոնի դռների մոտ Մոնթեի հայրն էր սպասում՝ հերթական լուրին:

Կարեն Գրիգորյան (երեխայի հայրը) - Էհհ, երեխեդ աչքիդ դեմը... եսիմ..

16 օր է՝ չի տեսել, մայիսի 25-ի՝ Մոնթեի մեկամյակի խնջույքի նկարներն է նայում, սպասում տուն՝ Մարտակերտ վերադարձին, որտեղ մյուս երկու երեխաներն են իրենց սպասում: Մինչև այդ, եթե հիվանդանոցի միջանցքներում չեն, հիվանդանոցի տրամադրած կացարանում են: Թե ինչքան կտևի ամբողջական ապաքինումը՝ բժիշկներն էլ չգիտեն. հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո էլ շաբաթներ կպահանջվեն վերականգնման համար:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում