«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Իրանի, և՛ ԵԱՏՄ-ի համար

ԼԼուսինե Մուրադյան

Մինչև այս տարի Մեղրի ազատ տնտեսական գոտին պետք է մոտ 100 մլն դոլարի ներդրում բերած լիներ, 2017-ին առանձնացված տարածքում, սակայն, ոչինչ չի կատարվում առ այսօր: Ազատ առևտրի գոտիների նպատակը բիզնեսի համար բարենպաստ պայմանների ձևովորումն է, արտոնյալ պայմաններ, գերթեթև հարկային քաղաքականություն: Մեղրիի հիմնական թիրախը պետք է իրանական ներդրողները լինեին: Իրանցիներն էլ հայաստանցի գործարարների համար առաջարկ ունեն՝ Արասը՝ ստեղծված Հայաստանի սահմանին մոտ:

Հարավի ակտիվացումը բացի տնտեսական գործոնից, իհարկե, այլ կարևոր առաքելություն ունի՝ ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ թիրախից դուրս չեկող Սյունիքը, մեծացնել դրա նշանակությունը Իրանի համար: Բայց, պարզվում է, ժամանակին ՏԻՄ ղեկավարները վաճառել են տարածքի մի մասը՝ ապօրինաբար և չնչին գնով: Մեղավորները արդեն պատժվել են, պետությունը մտածում է ազատ տնտեսական գոտին վերջապես գործարկելու մասին:

Գործակցության այդ ձևաչափով դեռ հետաքրքրված է Թեհրանը, թե՝ ոչ. Հայաստանում Իրանի դեսպանից այս հարցի պատասխանը ստացել է Իրինա Մկրտչյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում