ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Փամբուխչյանն այսօր վերջին անգամ էր մասնակցում Կառավարության նիստին՝ որպես նախարար

Արմեն Փամբուխչյանն այսօր վերջին անգամ էր մասնակցում Կառավարության նիստին՝ որպես նախարար

Արտակարգ իրավիճակների նախարարն այսօր վերջին անգամ է Կառավարության նիստին մասնակցում որպես նախարար: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Փամբուխչյանին պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Համոզված եմ, որ Ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում՝ ի բարօրություն մեր պետության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև պարզաբանեց, թե ինչի արդյունքում է Արմեն Փամբուխչյանն ավարտում իր աշխատանքն ԱԻ նախարարի պաշտոնում:

«Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մենք նոր նախարարություն ունենք՝ ՆԳՆ-ն, որը ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և մի քանի ստորաբաժանումների միավորման արդյունք է»,- ասաց Փաշինյանը, ապա հիշեցրեց մի խոստման մասին. «2018-ին մենք խոստացանք, որ մենք պետական կառավարման համակարգը պետք է դարձնենք մաքսիմալ օպտիմալ: 2018-ին մենք ունեինք 17 նախարարություն, այսօր մենք ունենք 12 նախարարություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում