ԼԼուսինե Մուրադյան

Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Արագածավանի ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վեճից

Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Արագածավանի ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վեճից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Արագածավանի ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վեճից:

 
«Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված ահռելի քանակությամբ բանավոր հարցումները՝ հարկ համարեցի բոլորին առաջնային հասանելիություն ապահովելու համար հրապարակել ակնկալվող տեղեկատվությունը։
 
Ըստ այդմ՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

 

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

 

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

 

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

 

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են»,- գրել է Աբրահամյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում