COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

2022-ին ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորինն է. ֆինանսների նախարար

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2022-ին մարզպետարաններին տրամադրված գումարների ամփոփ ցուցանիշները: Ըստ այդմ՝ 10 ծրագրի և 22 միջոցառման համար տարեկան պլանով մարզպետարաններին ընդհանուր առմամբ հատկացվել է 5,3 միլիարդ դրամ, փաստացի իրականացվել է դրանից ավելի պակաս գումար՝ մոտ 5 միլիարդ 281 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 98,5 տոկոս:

«Արարատի մարզպետարանը ամենամեծ թերակատարում ունեցող մարզպետարանն է: Տարեկան պլանը եղել է 482 միլիոն, ճշտված պլանով նվազեցվել է 466 միլիոն, և կատարվել է 431 միլիոն, այսինքն՝ 35 միլիոնով ճշտված պլանից ավելի քիչ:

Ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորի մարզպետարանն է, որի ճշտված պլանը կազմել է 411 միլիոն, և կատարվել է 409 միլիոն 854 հազար դրամ: Այսինքն՝ տարբերությունը կազմել է 1,2 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում