ԼԼիլիթ Ասատրյան

Քիշնևում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Քիշնևում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Ինչպես Քիշնևից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:

Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, որը տևել էր 10 րոպե:

Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել էր մոտ 1 ժամ ուշացումով:

Հանդիպումը սկսվել էր եռակողմ, մի քանի րոպեից միացել էին Էմանուել Մակրոնը ու Օլաֆ Շոլցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում