Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Քվեարկություններով ընդունվել են նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: