ՎՎահե Դավթյան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տալ ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ինչը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական և խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարևորել է նախագծի ընդունումը և գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դեմ է արտահայտվել նախագծին: Ըստ նրա՝ մեղադրական կողմն ավելի լավ է վարձատրվում, քան արդարադատություն իրականացնողները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացումը, ինչը նպատակ ունի լուծելու արդարադատություն իրականացնողների սոցիալական խնդիրները: «Արդարադատությունն իրականացնելիս դատավորը և արդարադատության իրականացմանն օժանդակող  այլ սուբյեկտները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Քննարկման արդյունքում օրենքի լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 25-ի արտահերթ նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում