Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Ելիզավետա Դանիելյանը: Այդ մասին Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ըստ քվերակության՝ Ելիզավետա Դանիելյանը ստացել է պատգամավորիների 67 քվեն, իսկ Արմեն Դանիելյանը և Արսեն Նիկողոսյանը ստացել են 0 քվե: