ԼԼուսինե Մուրադյան

Հայտնի է Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած անձի ինքնությունը

Հայտնի է Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած անձի ինքնությունը

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել այսօր Երևանում հնչած կրակոցների առնչությամբ:

 
«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։

 

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։

 

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

 

Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 9:25-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ Օպերատիվ-քննչական խմբերն այս պահին դեպքի վայրում են:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում