ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում