Տարածաշրջանային տնտեսական գործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ու դրան հետևած միջազգային կոշտ արձագանքին։
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: